Լսող Սիրտ

June 4, 2026

Դիտել YouTube-ով

Ներածություն

Էսօր իմ խոսքի պատգամն է՝ «Լսող սիրտ»։ Լսող սիրտ։ Կարդում եմ Աստվածաշունչը, մեկ էլ Սուրբ Հոգին ինձ ասում ա. «Դու լսող սիրտ ունե՞ս»։ Լսող սիրտ ունե՞ս դու։ Լսող սիրտ նշանակում ա սրտի ականջներդ բաց, որ սրտով դու լսես Աստծուն։ Սրտի ականջներով լսես Աստծուն դու։ Սուրբերը, Աստծո զավակները սրտի ականջներով էին լսում Աստծուն։ Մենք ունենք ֆիզիկապես երկու ականջներ, լսում ենք, հիմա որ խոսում եմ դուք լսում եք, ականջներով լսում եք։ Բայց Աստված մեզ հետ խոսում ա հոգիով։ Աստված Հոգի ա։ Մենք պետք ա Աստծուն լսենք հոգու ականջներով։ Ամե՜ն։

Քո հոգու ականջները բա՞ց ա, սիրելի՛ հոգի։ Էսօր իմ թեման ա՝ հոգու ականջներդ բա՞ց ա։ Կա լսող ականջ, կա խուլ ականջ, գիտե՞ք։ Կա լսող ականջ, կա խուլ ականջ։ Մենք պետք ա Աստծո խոսքը լսենք ականջներով, ամբողջ մտքով, ամբողջ հոգիով։

Մատթեոսի և Եսայիի Մարգարեությունները

Կարդում եմ Մատթեոս Ավետարան, 13-րդ գլուխ։ Մատթեոս Ավետարան 13 գլուխ, էնտեղ ասում ա Հիսուսը ականջների մասին, սիրելի՛ Աստծո ժողովուրդ... Մատթեոս 13 գլուխ 13 խոսքից. Հիսուսը խոսում էր առակներով ժողովրդի հետ։ 13, 13...

«Անոր համար առակներով կխոսիմ անոնց, որ կտեսնեն ու չեն տեսներ, և կլսեն ու չեն լսեր ու միտք չեն առներ»։

Հետաքրքիր ա չէ՞։ Տեսնելով տեսնում են ու չեն տեսնում, լսելով լսում են ու չեն լսում։ Նրանք հոգևոր կույրեր են, հոգևոր խուլեր են դրանք, որ տեսնում են ու չեն տեսնում և լսում են ու չեն լսում։ Դրա համար առակներով ա խոսում, որպեսզի նրանց միտքը բացի։

«Անոնց վրա պիտի կատարվի Եսայիի մարգարեությունը, որ կըսե. Լսելով պիտի լսեք ու պիտի չհասկանաք, տեսնելով պիտի տեսնեք ու պիտի չտեսնեք, վասնզի այս ժողովրդին սիրտը թանձրացավ, և իրենց ականջներովը ծանր լսեցին ու աչքերնին գոցեցին, որպեսզի չըլլա թե աչքերով տեսնեն և ականջներով լսեն, սրտով իմանան և դարձի գան, և Ես զանոնք բժշկեմ»։ Ամե՜ն։

Ուրեմն բժշկությունը որտեղի՞ց ա գալիս։ Լսելուց։ Ովքեր կլսեն, նրանք կբժշկվեն։ Ովքեր կլսեն, և լսելը ոչ թե միայն բերում ա հավատք, նաև բժշկություն, և լսելը բերում ա նաև հնազանդություն։ Պետք ա լսենք, որ հնազանդվենք... պետք ա լսենք Տիրոջ խոսքը, որ բժշկվենք և միտք առնենք, սիրելի՛ Աստծո ժողովուրդ։ Դրա համար շատ կարևոր ա մեզի յուրաքանչյուրիս, որ ամեն մեկս անհատական ասենք՝ «Տե՛ր, իմ սրտի ականջները բաց, որ լսեմ Քո ձայնը»։ Ամե՜ն։ Իմ սրտի ականջները բաց, որ լսեմ Քո ձայնը։

Աբրահամի սրտի ականջները բաց էր, ժողովուրդ ջան։ Հիշու՞մ եք Աբրահամի փորձությունը։ Աստված Աբրահամին ասեց՝ վերցրա Իսահակին, տար զոհ անելու։ Աբրահամը չկասկածեց, չասեց, որ էս միտքը, էս խոսքը սատանան ա ասում։ Քանի որ նրա լսելիքները զարգացած էր հոգևոր, և վերցրեց Իսահակին և տարավ զոհ անելու... Ա՜յ լսող ականջ։ Ամե՜ն։ Աստված թող մեզի լսող ականջներ տա, սիրելի՛ Աստծո ժողովուրդ։ Շատ կարևոր ա, շատ, շատ կարևոր ա, որ մենք ունենանք լսող ականջներ և պետք ա մենք խնդրենք Տիրոջը, որ՝ «Տե՛ր, տու՛ր մեզի լսող ականջ»... Լսող ականջ տուր, որ լսենք Քո ձայնը։

Սողոմոնի Իմաստուն և Լսող Սիրտը

Սատանան էլ ա խոսում, իմացե՛ք... փսփսում ա սատանան։ Եվ օրինակ՝ Սողոմոնին։ Գ Թագավորաց (Երրորդ Թագավորաց), Երրորդ Թագավորաց երրորդ գլուխ, լսելու մասին ա խոսքը, որ Սողոմոնը... Աստված Սողոմոնին ասեց... Գաբավոնում երևաց Սողոմոնին Աստված, և Աստված ասեց Սողոմոնին (Երրորդ Թագավորաց 3-րդ գլուխ 5-րդ խոսքը).

«Գաբավոնի մեջ Տերը Սողոմոնին երևցավ գիշերվան երազով և ըսավ»... Տերն ասում ա Սողոմոնին. «Բան մը խնդրե, որ քեզի տամ»։ Եվ Սողոմոնը ըսավ. «Դուն Քո ծառայիդ՝ իմ հորս՝ Դավիթին մեծ ողորմություն ըրիր, քանզի անիկա Քո առջևդ ճշմարտությամբ, արդարությամբ և ուղիղ սրտով քալեց Քեզի հանդեպ, ու անոր այս մեծ ու ամուր սերը պահեցիր ու իր աթոռը նստող որդի մը տվիր անոր... Արդ, ո՛վ Տեր Աստված իմ, դուն Քո ծառադ իմ հորս՝ Դավիթին տեղ թագավոր ըրիր, բայց ես պզտիկ տղա մըն եմ, ելլելն ու մտնելը չեմ գիտեր։ Քո ծառադ Քո ընտրած ժողովրդիդ մեջն է, որ շատվոր, անթիվ ու անհամար ժողովուրդ մըն է։ Ուստի Քո ծառայիդ իմաստուն սի՛րտ տուր»...

Իմաստուն սիրտ... ներքևը ասում ա՝ իմաստուն սիրտ... Հայերենն ա ասում իմաստուն սիրտ, բայց եբրայերենն ասում ա՝ «Լսող սիրտ տուր»։ Տերը... Սողոմոնը Տիրոջը պատասխանում ա, ասում ա՝ ինձի լսող սի՛րտ տուր։ Այսինքն՝ իմ սրտի ականջները բաց, որ ես լսեմ։ Սողոմոնը հասկացավ, որ ծանր գործի մեջ ա ինքը մտնում, և պետք ա, որ ինքը լսող սիրտ ունենա Տիրոջից, որ ինքը որոշումները կայացնի, ճիշտ որոշում կայացնի։ Դրա համար խնդրեց Տիրոջը՝ որ ինձի իմաստուն սիրտ տուր, այսինքն՝ լսող սիրտ տուր։ Տերը տվե՞ց, թե՞ չէ Սողոմոնին լսող սիրտ, իմաստուն սիրտ։ Եվ ասում ա. «Ուստի Քո ծառայիդ իմաստուն սիրտ տուր, որպեսզի Քո ժողովուրդդ դատե ու բարին ու չարը որոշե, քանզի այս Քո մեծ ժողովուրդդ ո՞վ կրնա դատել»։

Այս խոսքը, այսինքն Սողոմոնին այս բանը խնդրելը, Տիրոջը աչքերուն հաճո երևցավ։ Աստված անոր ըսավ... «Որովհետև այս բանը խնդրեցիր...» այսինքն՝ ի՞նչ խնդրեցիր. լսող սիրտ խնդրեցիր։ Էս բանը խնդրեցիր՝ ինձ հաճելի ա... Աստծուն հաճելի ա, որպեսզի մենք լսող սիրտ ունենանք, լսող ականջ ունենանք, որ Սողոմոնի պես ճիշտ որոշումներ անենք, սիրելի՛ ժողովուրդ։ Մանավանդ ծառայողներս պետք ա լսող սիրտ ունենանք, որպեսզի ճիշտ որոշումներ անենք, սիրելի՛ Աստծո ժողովուրդ...

«Աստված անոր ըսավ (11 խոսքը). Որովհետև այս բանը խնդրեցիր, ու քեզի շատ օրեր չխնդրեցիր, ու քեզի հարստություն չխնդրեցիր, ու քո թշնամիներուդ հոգին չխնդրեցիր, հապա իրավունքը իմանալու... իմաստություն խնդրեցիր, ահա քո խոսքիդ պես ըրի. քեզի իմաստուն ու հանճարեղ սիրտ մը տվի, այնպես որ քեզմե առաջ քեզի պես մեկը եղած չէ ու քեզմե ետքն ալ քու նմանդ պիտի չելլե։ Նաև քու չխնդրածդ ալ քեզի տվի՝ թե՛ հարստություն և թե՛ փառք, այնպես որ քու կյանքիդ բոլոր օրերուն մեջ թագավորներուն մեջ քեզի պես մեկը պիտի չգտնվի»։ Ալելուիա, ամե՜ն։

Տեսնու՞մ ենք դրանից հետո Սողոմոնը... երկու կին բերեցին Սողոմոնի առաջ, հիշու՞մ եք, սրանից հետո, Սողոմոնը ի՜նչ ճիշտ որոշում արեց։ Ինչու՞։ Որովհետև նա իմաստուն սիրտ ուներ։ Մեզի պետք ա իմաստուն սիրտ։ Մեզի պետք ա լսող ականջներ Տիրոջից, սիրելի՛ Աստծո ժողովուրդ, որպեսզի մենք լսենք Տիրոջ ձայնը, պետք ա խնդրենք ասենք՝ «Տե՛ր, տու՛ր մեզի լսող ականջ»։

Լսող ականջ տուր, որ լսենք Քո ձայնը։ Տե՛ր... Սատանան էլ ա խոսում, իմացեք, փսփսում ա սատանան։ Եվ որպեսզի մենք ունենանք լսող սիրտ, և պետք ա մենք խնդրենք, ասենք, որ տուր մեզի նաև ախորժակ, որ Քո խոսքը ուտենք, որովհետև Քո խոսքն ա բացում մեզի, Քո խոսքն ա տալիս մեզի իմաստություն, Քո խոսքն ա մեր ոտքերին ճրագ, մեզի լուսավորում ա Քո խոսքը։ Պե՞տք ա չէ՞ ժողովուրդ ջան մեզի։ Թող Աստված օգնի մեզի, ողորմություն անի։

Աստված Որպես Մեր Բժիշկ և Հովիվ

Եվ ուզում եմ կարդամ Ելից 15 գլուխ, լսելու մասին ա խոսքը, միտքը։ Ելից 15 գլուխ, ովքեր Աստվածաշունչ ունեն թող բացեն... Խնդրում եմ, Ելից 15 գլուխ 26 խոսքը։ Ասում ա հետևյալը... Ելից 15, 26 խոսքը ասում ա հետևյալը.

«Եվ ըսավ. Եթե Տիրոջը՝ քո Աստծոյդ ձայնին ուշադրությամբ մտիկ ընես, ու ինչ որ Անոր առջև շիտակ է՝ ընես, և Անոր պատվիրանքներուն ականջ դնես, ու Անոր բոլոր կանոնները պահես, այն ախտերեն մեկը քու վրադ պիտի չբերեմ, որոնք եգիպտացիներուն վրա բերի. քանզի Ես եմ Տերը, որ քեզ կբժշկեմ»։

Ուրիշ թարգմանության մեջ ասում ա. «Ես եմ Տերը՝ քո բժիշկը»։ Ուզու՞մ եք Տերը լինի մեր բժիշկը, ժողովուրդ ջան։ Ուրեմն, որ Տերը լինի մեր բժիշկը, ի՞նչ պետք ա անենք։ Լսենք Տիրոջ ձայնին։ Էսօր եկեղեցիների մեջ բաժանումը, քայքայումը լինում ա Տիրոջ ձայնը չլսելուց։ Հիսուսը Իրա աշակերտներին ասեց. «Իմ ոչխարներս իմ ձայնը կլսեն և իմ ետևից կգան»։ Ճի՞շտ ա թե՞ չէ։ Հովհաննես Ավետարան 10 գլուխ... Բարի հովիվը, Հիսուսը ասում ա չէ՞։ Եվ մեկ հոտ կլինեն էն ժամանակ որ Տիրոջ ձայնին լսեն։ Հովհաննես Ավետարան 10-րդ գլուխ, 27 խոսքը. «Իմ ոչխարներս իմ ձայնս կլսեն, ու ես ալ զանոնք կճանչնամ և իմ ետևես կուգան»։ Իմ ոչխարներս իմ ձայնս կլսեն, և իմ ետևես կգան։ Ե՞րբ պետք ա գնանք Հիսուսի ետևից։ Որ լսենք Տիրոջ ձայնը, սիրելի՛ Աստծո ժողովուրդ։

Ուրեմն, սիրելի՛ Աստծո ժողովուրդ, Հիսուսը որ խոսում էր և ասում էր որպեսզի դուք մեկ սիրտ, մեկ հոտ, մեկ հովիվ ըլլան, պետք ա լսեն Իմ ձայնը։ Ուրեմն միաբանությունը գալիս ա լսելուց։ Ուրեմն ինչի՞ համար միաբանություն չի ըլնում։ Որովհետև ականջները բաց չի... Եթե լսեն Տիրոջ ձայնը, միաբանություն կըլնի։ Պետք ա լինեն մեկ հոտ և մեկ հովիվ, Հիսուսն ա ասում, սիրելի՛ Աստծո ժողովուրդ։ Դրա համար մենք կարիք ունենք խնդրելու Տիրոջը, որ՝ «Տե՛ր, օգնի մեզի, ինչպես Քո առաքյալներին ասեցիր, դուք Իմ ձայնս որ լսեք՝ Իմ ոչխարներս կըլնեք և Իմ ետևից կգաք»։ Ուրիշի ետևից չե՛ք գնա։ Ես գառ եմ պահել, ոչխար եմ պահել... Ես որ տանում էի գառներին արածացնելու, որ ուրիշ գառների հետ էին խառնվում, կանչում էի ձենով, կանչում էի, գառները իմ ձենին ականջ էին դնում և գալիս էին։ Ինչու՞։ Որովհետև շատ էի զբաղվում, շատ էի տանում արածացնում։ Նրանք իմ ձայնը ճանաչում էին։ Բայց ուրիշի ձայնը չէին ճանաչում։ Էնենց էլ Հիսուսի զավակները սատանայի ձայնը չե՛ն լսում։ Սատանայի ձայնը լսում են, պատասխան չեն տալիս։

Խուլ Լինել Մեղքի Նկատմամբ

Եսայիա 42 գլուխը, 18 խոսքը ասում ա... «Ո՞վ խուլեր, լսեցե՛ք... և ո՞վ կույրեր, նայեցեք որպեսզի տեսնեք...» Խուլը ո՞նց ա լսում, ժողովուրդ ջան... Խուլը չի լսում։ Խուլը ի՞նչը չի լսի։ Սատանայի փսփսանքները չի լսի... «Ո՞վ է կույր՝ Իմ ծառայես զատ... կամ խուլ Տիրոջ ծառային պես...» Էս ու՞մ մասին ա խոսում։ Հիսուսի մասին ա խոսում։ Հիսուսը խուլ էր, չէր լսում սատանային։ Հիշու՞մ եք փորձությունները Հիսուսի։ Մատթեոս 4-րդ գլուխ, փորձությունները Հիսուսի, երեք փորձություններ, որ սատանան Նրան ասում էր խոսքով։ Խոսքով էր մոտենում, փորձում Հիսուսին։ Բայց Հիսուսը ի՞նչ էր պատասխանում։ Աստծո խոսքով էր պատասխանում։ Սատանային չէր հնազանդվում, խուլ էր, ականջները փակ էր սատանայի համար։ Դրա համար Աստված ուզում ա, որ մենք խուլ լինենք մեղքի նկատմամբ։ Ամե՜ն։ Բայց մեր ականջները բաց լինի Աստծո խոսքի նկատմամբ։

«Շատ բաներ կտեսնես բայց զգուշություն չես աներ։ Ականջներդ բաց են բայց չես լսեր։ Տերը Իր արդարությանը համար Անոր հաճեցավ, Իր օրենքը մեծցուց ու փառավորեց...» Հիսուսը ո՞նց Տիրոջ օրենքը մեծացրեց ու փառավորեց։ Տիրոջ խոսքը կատարելով։ Արդարությունը կատարեց, փառավորեց, մեծացրեց։ Սիրելի՛ Աստծո ժողովուրդ, մենք, եթե խուլ լինենք, Տիրոջ օրենքը կբարձրացնենք։ Տիրոջը կփառավորենք Հիսուսի պես, դրա համար Աստված ուզում ա, որպեսզի մենք Հիսուսի պես խուլ լինենք մեղքի նկատմամբ։ Արդյո՞ք մենք խուլ ենք, սատանայի փսփսանքները ընդունու՞մ ենք, թե՞ չենք ընդունում։ Զանազանու՞մ ենք Աստծո խոսքը, Սուրբ Հոգու խոսքը, սատանայի խոսքը։

Իսկ Հիսուսը չլսեց և արդարացրեց։ Հիշու՞մ եք որ Հիսուսը եկավ Հովհաննես Մկրտիչի մոտ՝ ջրով մկրտվելու։ Մատթեոս Ավետարան 3-րդ գլուխ... Հովհաննես Մկրտիչը ասեց, որ՝ ինձի պետք ա որ քեզնից մկրտվեմ, դու եկել ես ինձանի՞ց մկրտվես։ Հիսուսը ի՞նչ պատասխանեց։ Ասեց՝ թու՛յլ տուր հիմա արդարությունը կատարենք։ Հիսուսին պե՞տք էր փրկություն, ջրի մկրտություն։ Բա ի՞նչ ասեց։ «Թույլ տուր հիմա արդարությունը կատարենք»։ Այսինքն՝ ի՞նչ արդարություն, այսինքն՝ Տիրոջ խոսքը կատարենք։ Որովհետև Տերը Հովհաննեսին ուղարկել էր, որ Հիսուսին ջրով մկրտի, հիշու՞մ եք։ Եվ Հիսուսը ասեց՝ թույլ տուր, որ հիմա արդարությունը կատարենք։ Ուրեմն Տիրոջ օրենքը ոչ թե միայն փրկության համար ա, հապա արդարությունը կատարելու համար ա, ինչպես Հիսուսը կատարեց։ Եթե մենք սատանայի կամքը չենք կատարում, Տիրոջ օրենքը բարձրացնում ենք։ Տերը փառավորվում ա ու մեծարվում ա, ինչպես Հիսուսը փառավորեց... Հիսուսի բերնի մեջ նենգություն չկար, Նրա մեջ մեղք չկար... Տիրոջ օրենքը Իրա հոգու մեջ էր, Իրա սրտի մեջ էր և Ինքը պատասխանում էր խոսքով, Տիրոջ խոսքով էր պատասխանում։ Ուրեմն մեր կյանքի ընթացքում, ամեն փորձությունների ժամանակ, մենք պետք ա Տիրոջ խոսքը օգտագործենք, սիրելի՛ ժողովուրդ։ Մենք ինքներս չենք կարող հաղթել մեղքին։ Մենք ինքներս մեր ջանքերով, մեր ճարպկությունով, մեր գիտությունով մենք չենք կարող հաղթել մեղքին։ Հապա Տիրոջը պետք ա մեր սրտերի մեջ պահենք և Իրա խոսքը, որ կարողանանք արդարությունը կատարենք, և կարողանանք Տիրոջ շնորհքը բարձրացնենք ինչպես մեր Փրկիչը կատարեց, սիրելի՛ Աստծո ժողովուրդ։ Թող Աստված օգնի մեզի, ողորմություն անի։

Մտնել Տիրոջ Հանգիստը

Եվ Սաղմոս 95-ի մեջ ասում ա հետևյալը, սիրելի՛ ժողովուրդ, 6-րդ խոսքը լսելու մասին ա ասում.

«Եկեք երկրպագություն անենք ու ծռինք, ծունկ կրկնենք մեզ Ստեղծող Տիրոջ առջև... վասնզի Ան է մեր Աստվածը, և մենք Անոր արոտին ժողովուրդը և Անոր ձեռքին ոչխարներն ենք։ Այսօր եթե Անոր ձայնը պիտի լսեք, ձեր սրտերը մի խստացնեք...» Ինչպես Մերիբայի պես, Անապատին մեջ փորձության օրվանը պես... «Ուր ձեր հայրերը զիս փորձեցին, քննեցին զիս ու իմ գործերս տեսան... Քառասուն տարի զզվեցա այն ազգեն ու ըսի՝ անոնք սրտով մոլորած ժողովուրդ մըն են, իմ ճամփաներս չճանչցան, ուստի իմ բարկությանս մեջ երդում ըրի, որ անոնք իմ հանգիստս չմտնեն...»

Տիրոջ հանգիստը մտնելու համար ի՞նչ պետք ա անենք։ Տիրոջ ձայնը պետք ա լսենք։ Տիրոջ հանգիստը մտնելու համար պետք ա Տիրոջ ձայնը լսենք, սիրելի՛ Աստծո ժողովուրդ։ Ինչպես Իսրայելի ժողովուրդը չլսեց... չմտավ Տիրոջ հանգիստը։ Իսկ մենք կլսե՞նք, կմտնե՞նք երկնային թագավորություն։ Ամե՜ն։ Թող Աստված մեզի լսող սիրտ տա, լսող ականջ տա, որպեսզի մենք Տիրոջ ձայնը լսենք։ Տիրոջ ձայնը լսենք, որ մեր Հովիվի ետևից քայլենք։ Դավիթն ասում ա. «Տերն է իմ Հովիվը...» 23 Սաղմոսի մեջ՝ «Տերն ա իմ հովիվը, ես ոչ մի բանի կարոտություն պիտի չունենամ։ Նա զիս խոտավետ արոտների մեջ կպառկեցնե, հանդարտ ջուրերի քով ինձ կառաջնորդե...» Դու Տիրոջ ոչխա՞րն ես։ Դավիթն ասում ա՝ Տերն ա իմ հովիվը։ Ուրեմն ինքն էլ Տիրոջ ոչխարն էր չէ՞։ Ուզու՞մ եք Տերը լինի մեր հովիվը։ Ամե՜ն։ Պետք ա Տիրոջ ձայնը լսենք որ Տերը լինի մեր հովիվը։ Որ սատանայի ձեռքից մեզի ազատի, և ազատել ա, որ մենք մեղքի, անիրավության մեջ մեռած էինք... Ի՞նչ արեց... մեզ հարություն տվեց, կենդանացրեց Փրկիչը, որպեսզի մենք Տիրոջ ձայնը լսենք, ժողովուրդ ջան։

Էսքան ժամանակ աղոթք արե՞լ եք որ՝ «Տե՛ր, ինձի լսող սիրտ տուր»։ Թե չեք աղոթել, էսօր ժամանակն ա, որ ասենք՝ Տե՛ր, մեզի լսող ականջ տուր... Լսող սիրտ տուր Սողոմոնի պես, որպեսզի կարողանանք ճիշտ որոշում անենք։ Կարևոր ա չէ՞, ժողովուրդ ջան, մեզի։ Տե՛ր, մեզի լսող ականջ տուր որ լսենք Քո ձայնը, որ բժշկվենք, լսենք Քո ձայնը որ հավատք ունենանք, որովհետև հավատքը լսելուց ա և լսելը՝ Աստծո խոսքից ա։ Առանց լսելու դու չես կարող հավատք ունենալ, առանց լսելու չես բժշկվել, առանց լսելու բան չես կարող անել։ Մենք լսել ենք որ գալո՞ղ շաբաթ օր հաղորդություն ա, ասում ա եղբայրը... ովքեր որ չեն գալիս, չեն լսում։ Ով ա լսում. ով որ լսում ու կատարում ա։ Հիսուսն ասում ա չէ՞ Մատթեոս 7-րդ գլխի մեջ. «Այն ամենը որ Իմ խոսքերս լսում ա ու կատարում ա, նմանվում ա խելացի մարդու, որ իր տունը շինեց վեմի վրա»։ Ով որ լսում ու կատարում ա՝ իր հիմքը դնում ա ժայռի վրա, Հիսուսի վրա։ Անձրևներ գալիս են, գետերը վարարում են, հովերը փչում են, զարկում են էդ տանը, չի փլվում, ընչի՞... որովհետև վեմի վրա ա հաստատված։ Ինչու՞... որովհետև լսող ականջ ունի։ Ամե՜ն։

Ովքեր լսում են ու չեն կատարում, ինչի՞ ա նմանվում, ասում ա Հիսուսը։ Նման ա էն մարդուն, որ իր տունը շինում ա ավազի վրա։ Քամիները գալիս են, գետերը վարարում են, հովերը փչում են և զարկում են էդ տանը, փլվում, գնում ա... որովհետև ավազի վրա ա։ Վեմը Հիսուսն ա... Ավազը սատանեն ա։ Սատանայի հիմքի վրա չարժի հիմք դնել, որովհետև կկործանվի, կտանի կորուստ։ Հիսուսն եկավ փրկելու, իսկ սատանան կորստյան մատնելու համար, դրա համար կոչվում ա կորստյան որդի, որովհետև մարդկանց խաբում ա, տանում ա կորուստ։ Բայց Հիսուսը տանում ա դեպի կյանք հավիտենական։ Ամե՜ն։

Ամփոփում, Կոչ և Աղոթք

Աստված մեզի ի՞նչ տա։ Լսող սիրտ։ Աստված մեզի լսող ականջներ տա։ Ձանձրացնու՞մ եմ, ժողովուրդ ջան... Չքնե՛ք։ Ես տեսնում եմ մի քանիսը արդեն քնում են։ Մի՛ քնեք, արթնացեք, Աստված խոսում ա ձեզ հետ էսօր։ Մենք եկել ենք քնելու՞, թե՞ լսելու։ Քնելու տուն ունենք մենք, բայց եկել ենք լսելու, ժողովուրդ ջան... Մի օր մեկին ասեցի՝ «Եղբայր, լսու՞մ ես, ինչ եմ ասում»՝ տեսա քնած ա։ Ասում ա՝ «Հա»։ Ասի՝ հա, ասում եմ ինչի՞ մասին եմ խոսում։ Ասում ա՝ «Հիսուսի մասին ես խոսում»։ Ասի՝ ի՞նչ մտքի վրա եմ խոսում։ Ասում ա՝ «Հիսուսի մասին ես խոսում»։ Հիմա չըլնի որ ստեղից ասեմ՝ եղբայր, դու... ինչի՞ մասին եմ խոսում, հիմա ասեք «սարի թաղ»... Չնեղանաք, որ ասեմ զարթնի քույրիկ, կամ եղբայր։ Կամ ես էլ որ քնած կլինեմ ինձի զարթնացրեք, ասեք էդ ու՞ր ես գնացել, կողքերն ասում ա սարի թաղ։

Սիրելի՛ Աստծո ժողովուրդ, էդտենց երգ կա չէ՞... «Տեր կլսեմ ձայնդ այսօր» չէ՞, էդտենց երգ ունենք։ Հրեշտակներ, երգչախմբին ասում եմ հրեշտակներ ես... Իսկականից հրեշտակներ, ինձի ուրախացնում են, մենք պիտի տունն էլ աղոթենք մեր հրեշտակների համար, որ մեզի ուրախացնեն։ Ամե՜ն։ Ես ուրախանում եմ իրանց համար, որովհետև ինձի շատ են լացացնում, ընչի՞... որովհետև ականջս բացում եմ։ Որ ականջս բացում եմ՝ լաց եմ ըլնում, որ փակած եմ ըլնում՝ լաց չեմ ըլնում։ Քնած մարդը որտեղի՞ց լաց ըլնի, քնած մարդը առեղծվածի մեջ ա, կամ մուրազի մեջ ա։ Բայց լսող մարդը լսում ա ու լաց ա ըլնում։ Ես ուզում եմ, որ իմ ժողովուրդը լսող ականջ ունենա։ Ամե՜ն։ Իմ կինն էլ լսող ականջ ունենա, իմ երեխեքն էլ լսող ականջ ունենան, որ Աստծո ձայնը լսեն։ Ամե՜ն, ժողովուրդ ջան։

Կանգնենք Տիրոջ առաջ։ Խնդրենք Տիրոջը որ Տերը մեզի լսող ականջ տա։ Ամե՜ն։ Ովքե՞ր են համաձայն։ Համաձա՞յն ենք բոլորս, որ Աստված մեզի լսող ականջ տա։
Օրհնյալ փառք Քեզի... Մեր թագավոր Աստված, մեր ապավեն Աստված, մեր բժիշկ Աստված... Փառքը Քեզի լինի Հիսուս։ Որ մեզի լսող ականջներ ես տալիս, փառք Քեզի... Որ մենք Քո արոտի ժողովուրդն ենք, մենք Քո գառներն ենք, Տեր... Փառք Քեզի, տուր լսող ականջ, իմաստուն սիրտ տուր, որպեսզի Քո ձայնը լսենք, Դու լինես մեր բժիշկը, Դու լինես մեր հովիվը, առաջնորդես մեզի։ Փառք Քեզի։ Օգնիր օտարի ձայնը չլսենք, խուլ ըլնենք քեզի պես... Օգնիր սատանայի ձայնը չլսենք, ինչպես Դու չլսեցիր... Օգնի Քո օրենքը, Տեր, բարձրացնենք, արդարությունը կատարենք Փրկիչս, փառք Քեզի։ Իմ ժողովրդի համար աղոթք եմ անում, և իմ համար, Տեր, լսող ականջ տուր մեզի Հիսուս... լսող սիրտ տուր...

← Վերադառնալ Բլոգին