Ճշմարիտ հավատքը՝ սիրող Հոր հետ կենդանի հարաբերություն
Գլխավոր միտքը
Հավատքը միայն դժոխքից փրկվելու կամ երկինք հասնելու մասին չէ։ Իրական հավատքը Հայր և Որդի հարաբերություն է, իսկ կենդանի հարաբերությունը՝ երկկողմանի հաղորդակցություն։
Բովանդակություն
- Բացման խոսք
- Ինչո՞ւ ես գնում քո Հոր տուն
- Հավատքը շահ չէ
- Հայր և Որդի հարաբերությունը
- Սուրբ Հոգու հաղորդակցությունը
- Գիտակցի՛ր այն գանձը, որ ունես
- Կենդանի Աստվածը խոսում է
- Իրական հավատքը հաղորդակցության մեջ է
- Աղոթք
- Հայր Մեր
1. Բացման խոսք
Հարգելի՛, սիրելի՛ քույր-եղբայրներ ջան, կուզեի մի կարճ մի մտքի վրա խոսայի, ու հետո աղոթք անեինք...
Տենց ուղղակի մի հատ քարոզ լսեցի թեթև, որ մարդիկ խոսում են երկնքի մասին կամ... գիտեք, մենք հավատացյալներս ինչ ենք վկայում՝ դժոխք ու դրախտ, չէ՞։ Էս հասկացողությունն ա, որ իրոք ճիշտ ա, դրա մասին չեմ ուզում խոսեմ։ Բայց երբ որ մենք գալիս ենք արդեն Տիրոջ տունը, երբ որ արդեն երկար տարիներ (ես չեմ խոսում նորահավատների մասին, խոսում եմ մեր մասին, որ երկար տարի Տիրոջ տանն ենք), երբ որ մեր հասկացողությունը... մենք գալիս ենք եկեղեցի դժոխքից փրկվելու համար, որ չերթանք դժոխք, սիրելիներս, էսի սխալ ա։ Հիմա ասեմ՝ խի։
Որովհետև, ժողովուրդ ջան, ոչ թե մենք պիտի գանք... երկար տարվա քրիստոնյաների մասին եմ խոսում, ժողովուրդ ջան, նորահավատի համար չեմ ասում։ Երբ որ նոր գալիս ա եկեղեցի, երբ որ նոր իրան վկայում են Քրիստոսին, որտեղ կա դժոխք, որտեղ կա դրախտ, ու այնտեղ փրկված ես... Խոսում եմ երկար տարվա քրիստոնյաների մասին՝ մեր մասին, որ շատերս մինչև էսօր երևի գալիս ենք դժոխքից փրկվելու համար ստեղ։
«Խոսում եմ երկար տարվա քրիստոնյաների մասին՝ մեր մասին»։
2. Ինչո՞ւ ես գնում քո Հոր տուն
Սիրելիներս, երբ որ դու գնում ես քո հոր տուն, դու խի՞ ես գնում քո հոր տուն։ Հոգևոր չեմ ասում, մարմնավոր բան եմ ասում։ Դու գնում ես, որովհետև քո հոր տունը ճո՞խ ա, դու գնում ես, որովհետև ընդե քեզ լավ են կերակրու՞մ։ Խի՞ ես դու գնում քո հոր տուն, խի՞ ես դու գնում քո ծնողի տուն ավելի շուտ (կամ կոնկրետ հոր չասեմ)։ Որովհետև ինքը քո հայրն ա, որովհետև դու գնում ես, որովհետև դու ցանկանում ես իրան տեսնես, իրա հետ շփվես, իրա հետ ժամանակ անցկացնես։
Մենք շատ ժամանակ քրիստոնյաներս մինչև էսօր ապրում ենք դժոխքից փրկվելու համար՝ չհասկանալով, որ հավատքը դժոխքից փրկվելը չի, ժողովուրդ ջան։ Հավատքը՝ էդի Հայր և Որդի հարաբերության մասին ա։ Ոչ թե մենք պետք ա գանք եկեղեցի, ոչ թե մենք պետք ա հավատանք, որ մենակ դժոխքից փրկվենք, ո՛չ. սա Հայր և Որդի հարաբերության մասին ա, ժողովուրդ ջան։
Հավատքը՝ Հայր և Որդի հարաբերության մասին է։
3. Հավատքը շահ չէ
Որովհետև, երբ որ դու մենակ շահն ես ընտրում (այսինքն՝ շահ ասածով ի՞նչն ա. «օ՜, դժոխք չգնամ, դրախտ... դրախտը լավ ա, ոսկի ա, ադամանդ ընդե, մարգարիտե դռներ ունի, ճոխություն, արքայություն»)... դու ընտրում ես շահը։ Իսկ շահը նույն ձև կարա սատանան գա, քեզի ասի. «Գիտե՞ս, արի քեզի ներկա իրավիճակում մի քիչ ավելի լավ առաջարկ անեմ, որովհետև էնի ապագա ա, չգիտես, չտեսնված բան ա։ Արի ներկայում քեզ սարքեմ միլիոնատեր, քեզ սարքեմ ճանաչված, քեզ էս...»։ Ու դու մեկ ա՝ դու շահն ես չէ՞ ընտրում. ի՞նչ տարբերություն, քեզի շահը շահ ա։
Ու շատ ժամանակ էսօր խի՞ են մարդիկ, քրիստոնյաները գնում աշխարհ։ Պատճառը ի՞նչն ա։ Քրիստոնյա մարդը գալիս ա Աստծո տունը, երկար տարիներ հավատում ա, ու մեկ էլ տեսնում ես՝ մի օր պրծա՞վ հավատքը։ Խի՞, որովհետև սատանան ավելի լավ առաջարկ արեց։ Ասեց. «Էն չտեսնվածը արի քեզի փոխեմ տեսնվածի հետ։ Էն որ պիտի երթաս երկինք, որտեղ ասֆալտը... ասֆալտ չկա, ոսկի ա, արի ես էդ ոսկին հիմա քեզի տամ»։ Ու մարդը նախընտրում ա ներկան, որովհետև հավատքն ա սխալ։ Չէ թե երկնքի արքայությունն ա սխալ, այլ մարդու հավատքն ա սխալ։
Երբ որ դու ունես ծնող, ոչ մեկ չի կարա քեզ գա, ասի. «Գիտե՞ս, արի քեզի մի հատ հարստություն տամ, քո ծնողին ուրացի»։ Խի՞, որովհետև էդի քո ծնողն ա, դու իրան չես կարա ուրանաս։ Իսկ երբ որ դու քո ծնողի հետ շփվում ես շահի ու օգուտի համար, դու շատ արագ կուրանաս։ Խի՞, որովհետև մեկ ուրիշը ավելի լավ, շահավետ առաջարկ կանի քեզի, ու դու կմոռանաս էն, ինչ որ քո հերն ա խոստացել, ուղղակի կերթաս նոր շահի հետևից, որովհետև էդի ավելի, ավելի արժեքավոր ա քո համար։
Երբ հավատքի հիմքը միայն շահն է, ավելի շահավետ առաջարկը կարող է մարդուն հեշտությամբ շեղել։
4. Հայր և Որդի հարաբերությունը
Բայց երբ որ մենք հասկանանք՝ իրական հավատքը էդի շահ չի։ Էդի Հայր և Որդի հարաբերությունն ա։ Էդի մենք անառակ որդու պատմությունից, թվում ա, բոլորս գիտենք, որ որդին հետ եկավ իրա հոր տունը, հերը խառնվավ, գրկեց, չէ՞, ընդունեց իրա որդուն։ Էսի ա իրական պատմությունը մեր քրիստոնյաների։ Ոչ թե... աստվածապաշտությունը, իհարկե, շահավաճառություն ա՝ Պողոս առաքյալն ասում ա, բայց երբ որ մենք գալիս ենք (էլի եմ խոսում, երկար տարիների քրիստոնյաների մասին եմ խոսում, ժողովու՛րդ ջան), որ մենք... մենք տենց էլ չենք հասկանում իրական հավատքի նպատակը։ Ու մենք մենակ գալիս ենք, որ դժոխքից չփրկվենք ու գնանք դրախտ. էսի մի օր մեզի կշեղի։ Էսի մեզի երբեք չի դարձնի իրական քրիստոնյաներ։
Բայց եթե մենք հասկանանք, որ էսի Հայր և Որդի հարաբերություն ա, ծնող և որդի, որ անօրենը մեզի գողացել ա ժամանակին՝ Ադամից սկսած մեզի գողացավ մեր հոր ձեռքից ու մեզ դարձրեց օտար, որբ, անտեր, ու մեր Հիսուս Քրիստոսի միջոցով՝ մեղքերի թողություն, և հետ բերեց դեպի Հայրը... Եթե մենք հասկանանք էսի, ժողովուրդ ջան, մեզի ոչ մի բան չի կարա բաժանի մեր հոր սիրուց։ Ո՛չ շահը կբաժանի, ո՛չ եսը կբաժանի, ո՛չ ամոթը կբաժանի, որովհետև դու ու ես ինչքան էլ հարուստ լինենք, ինչքան էլ լավ կյանքով ապրենք, մեր ծնողը մնում ա մեր ծնողը։ Ու էդի մենք չենք կարա փոխենք։ Ու մեզ ոչինչ չի կարա բաժանի մեր ծնողներից։
Բայց երբ որ մենք անցնում ենք շահավաճառության, բիզնեսի, շատ հարցեր գալիս են, որ ավելի շահավետ ա, քան թե քո ծնողն ա քեզ առաջարկում, դու կարաս գնաս շեղվես։ Բայց քո ծնողից չես կարա շեղվես. դու կարաս շահից շեղվես, բայց ոչ թե ծնողից։ Դրա համար Տերը տա, որ իրականից մենք հասկանանք, թե ինչ ա իրական աստվածապաշտությունը։ Որովհետև շատերս, ժողովուրդ ջան, ես նայում եմ, քրիստոնյաներ կան, երկար տարիներով մենք ապրում, ապրում, ապրում ենք, տենց էլ չենք հասկանում, թե ինչ ա իրական հավատքը։ Մենակ գիտենք՝ օքեյ, գանք, ապաշխարենք, որ դժոխք չգնանք։ Սա նորահավատի կյանքն ա, նորմալ ա, բայց երկար տարիների հավատացյալի համար սա ամոթ ա, որ ինքը չի հասկանում, որ աստվածապաշտությունը՝ էդի շահ չի, էդի Հայր և Որդի հարաբերություն ա։
«Դու կարաս շահից շեղվես, բայց ոչ թե ծնողից»։
5. Սուրբ Հոգու հաղորդակցությունը
Ու դրա համար շատերս, ժողովուրդ ջան, էսօր չունենք էդ հաղորդակցությունը, որ Պողոս առաքյալն ասում ա՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի... Սուրբ Հոգու հաղորդակցությունը։ Չունենք էդ հաղորդակցությունը՝ Հայր և Որդի։ Ո՞նց կարաս դու ապրես մի տան մեջ քո հոր հետ ու իրա հետ չշփվես։ Հնարավո՞ր ա տենց բան, ժողովուրդ։ Անհնար ա։ Եթե դու ապրում ես մի տան մեջ, որտեղ ապրում են քո ծնողները, դու իրանց հետ շփվում ես, դու բարևում ես, դու հաղորդակցվում ես, ո՞նց կարելի ա։ Բայց մենք էսօր շատ ժամանակ քրիստոնյաներս չունենք էդ հաղորդակցությունը մեր Հոր հետ, որովհետև մեր նպատակը շահն ա՝ դժոխք չգնանք, գնանք երկինք, փրկվենք։ Դրա համար էլ շատերս էսօր շեղված ենք՝ ոչ թե շեղված ենք հավատքից, այլ իրականությունից։ Դրա համար շատ ժամանակ էսօր վախ կա՝ ամաչում ենք, վախ կա՝ շահը ավելի ենք նախընտրում, քան թե երկնային արքայությունը։ Որովհետև, երբ որ քո ու իմ հավատքը իրական հիմքի վրա հաստատված լինի, մեզի չեն կարա շեղեն, ժողովուրդ ջան, մեզի չեն կարա շեղեն։ Բայց որովհետև սխալ բանի ենք մենք հավատում, մեզի շատ հեշտ ա շեղել։
Տերը օգնի, ժողովուրդ ջան, չգիտեմ... Եթե կարող ա շատերիդ մոտ սենց գաղափարը սխալ հասկանաք, Տերը թող օգնի ինձ էլ, ձեզ էլ, որ իրական մեր Տիրոջը փափագենք, իրան ճանաչենք որպես անձ, ոչ թե ասենք՝ Աստված, որ ինքը հեռվում ա, այլ Հայր, որ մեր կողքը կանգնած ա։ Հասկանու՞մ եք, ժողովուրդ ջան, ոնց որ մենք ընդունենք, տենց կհավատանք։ Երբ որ մենք ասում ենք «Աստված», մի տեսակ ինքը շատ հեռու ա մեզի թվում, մի տեսակ ինքը շատ գերբնական ա մեզի թվում, ժողովուրդ ջան։ Բայց Սուրբ Հոգին, բոլորս գիտենք, որ եկավ երկրի վրա, որ մեզ առաջնորդի, ու ինքը նույն մեր Հայրն ա, որ երկնքում ա՝ նույն սիրող ծնողը։ Դրա համար Սուրբ Հոգու հաղորդությունը Պողոս առաքյալը հենց ընենց չի ասում, ժողովուրդ ջան։ Եթե էսօր ես ու դու չունենք էդ հաղորդակցության կյանքը, եթե մեր Հոր հետ չունենք էդ հաղորդակցության կյանքը, ժողովուրդ ջան, մեզի շեղելը շատ հեշտ ա։
Ինչպե՞ս կարող ես ապրել մի տան մեջ քո Հոր հետ և Նրա հետ չշփվել։
6. Գիտակցի՛ր այն գանձը, որ ունես
Միշտ էն պատմությունն եմ հիշում, որ Կոլումբոսը եկավ Ամերիկա, ինքը մի հատ սենց ստից խաղալիք էր տալիս ու մարդկանց ձեռից վերցնում էր ոսկիները, որովհետև իրանք չունեին, չէին գնահատում էն, ինչ որ իրանք ունեն։ Իրանք չէին հասկանում էն արժեքը, որ ունի էդ իրենց ձեռի ոսկին։ Իրանք մի հատ փայտե խաղալիքով տալիս էին կիլոներով ոսկի։ Էսօր շատ ժամանակ սատանան մեզ տենց ա անում։ Եթե մենք գնահատենք էսօր մեր Հայր և Որդու հարաբերությունը, ինքը մեզի չի կարա խախտի, ինքը մեզի չի կարա խաբի։ Բայց երբ որ մենք էսօր մենակ մտածում ենք երկնքի արքայություն, դժոխք ու դրախտ, ինքը շատ ժամանակ մեզի խաբում ա, ասում ա. «Արի էս իրականության մեջ քեզի հարստացնեմ։ Էն երկնքի արքայությունը, որ վերևն ա, որ ոսկի ա, դե դու չես տեսել, ասում ա, արի ներկան, ներկան ես քեզի տամ»։ Ու քանի որ մենք շահամոլ ենք, շատ ժամանակ ընտրում ենք էդ ներկան։ Բայց եթե մենք մեր Հորը սիրենք, երբ որ մենք հասկանանք, որ էսի Հայր և Որդի հարաբերության մասին ա, ինքը չի կարա մեզի խախտի, ժողովուրդ ջան, որովհետև ինքը չի կարա ասի. «Գիտե՞ս, արի ես քեզի հեր դառնամ»։ Հենց ստեղ ա մեր պարտությունը շատ ժամանակ քրիստոնյաներիս, որ մենք չենք հասկանում իրական հավատքի նպատակը։
Երբ մարդը չի գնահատում իր ունեցած հոգևոր գանձը, ժամանակավորը կարող է փոխարինել հավիտենականին։
7. Կենդանի Աստվածը խոսում է
Տերը տա, ժողովուրդ ջան, որ իրոք Տերը բացի մեզի, որ իրան սիրենք, մեր Հորը որպես Հայր, ոչ թե ասենք՝ որպես Աստված, այլ սիրող Հայր, որովհետև ինքը հենց էդ ա։ Ու փորձենք իրա հետ հարաբերակցվել, ոչ թե որպես... Մեկ-մեկ մտածում եմ՝ ինչն ա տարբերությունը կուռքի մեկ էլ Աստծո։ Գիտե՞ք ինչն ա տարբերությունը, ժողովուրդ ջան. կուռքը՝ ինքը քեզի երբեք հետ չի կարա պատասխանի։ Դու կարաս գնաս կուռքի մոտ աղոթես, երկրպագես, ինքը... ինքը չի կարա, որովհետև ինքը ոգի ա, ինքը չկա։ Իսկ մեր Աստվածը՝ ինքը Հոգի ա, ինքը իրական ա։ Երբ որ դու խոսում ես, ինքը քեզ պիտի պատասխանի։ Եթե մենք էսօր խոսում ենք ու չունենք պատասխան, մենք սխալ Աստծուն ենք պաշտում, որովհետև ինքը կենդանի ա։ Կամ ուղղակի չենք հավատում, որ ինքը կենդանի ա, ուղղակի ասում ենք բերանով։ Որովհետև դու կենդանի մարդու հետ չես կարա մենակ դու խոսաս, ժողովուրդ ջան։ Ինչքան էլ ես կենդանի մարդու հետ խոսամ, ես շատախոս լինեմ, ես հարյուր հատ հարց տամ, բայց գոնե ինքը մի անգամ ինձ կպատասխանի, չէ՞, ինչքան էլ դիմացինը քչախոս լինի, որովհետև ինքը կենդանի ա, ինքը ունի էմոցիա ցույց տալու, ինքը ունի խոսելու ունակություն։
Երբ որ մենք գալիս ենք Աստծո մոտ ու մենակ մենք ենք խոսում, Աստված մեր հետ չի խոսում, մենք սխալ Աստծուն ենք պաշտում։ Ի՞նչ տարբերություն կուռքը, մեկ էլ որ ասում ենք Աստված, եթե մենակ մենք ենք խոսում ու ինքը մեր հետ չի խոսում, ի՞նչ տարբերություն։ Էն մարդիկ էլ գնում են (ես հնդիկների մոտ էի մի մոմենտ աշխատում, հարյուր հազար հատ կուռք ունեին, ժողովուրդ ջան), գալիս էին էս կուռքին էին աղոթում, էն կուռքին, էն կուռքին, ու տենց գնում էին։ Ի՞նչն ա էսօրվա մեր ու իրանց տարբերությունը։ Երբ որ մենք ասում ենք՝ մենք կենդանի Աստծուն ենք պաշտում, բա խի՞ էդ կենդանի Աստվածը մեր հետ չի խոսում։ Էն խի՞ ա, որ մենակ մենք ենք խոսում, ժողովուրդ ջան։ Գնացինք, աղոթեցինք, գնացինք մեր գործերով, գնացինք, աղոթեցինք, գնացինք մեր գործերով։ Բա էդ Աստված, որ կենդանի ա, ինքը քեզի բան ունի ասելու, ինձի բան ունի ախր ասելու։
«Բա խի՞ էդ կենդանի Աստվածը մեր հետ չի խոսում»։
8. Իրական հավատքը հաղորդակցության մեջ է
Հաղորդակցություն չի նշանակում մենակ ես խոսամ. հաղորդակցություն նշանակում ա նաև՝ պիտի Աստված իմ հետ խոսա։ Ոչ թե մենակ ես խոսամ ու գնամ, այլ Աստված իմ հետ էլ պիտի խոսա. դա ա հաղորդակցությունը, ժողովուրդ ջան։ Ոչ թե միակողմանի հաղորդակցություն, այլ երկկողմանի ա հաղորդակցությունը։ Միակողմանի էդի մանոլոգ ա, էդի դու խոսացիր, գնացիր։ Շատ-շատերս գնում ենք, աղոթում ենք. չէ թե սխալ ա, ժողովուրդ ջան, պետք ա աղոթենք, իհարկե, պետք ա երկրպագենք, փառավորենք, բայց եթե իմ ու քո կյանքը շարունակաբար մենակ միակողմանի ա, ստեղ պրոբլեմ կա իմ ու քո մեջ։ Կամ մենք չենք հավատում, որ Աստված կենդանի ա, որովհետև եթե հավատում ենք, որ Աստված կենդանի ա, ինքը ներկա ա, ուրեմն չենք կարա մենակ մենք իրա հետ խոսանք, պետք ա ինքն էլ մեր հետ խոսա, ժողովուրդ ջան։ Եթե մենակ մենք ենք խոսում, քննենք մեր անձերը, միգուցե մենք սխալ Աստծու ենք հավատում։ Կամ ուղղակի աղոթում, գնում ենք, չենք սպասում, որ ինքը մեր հետ խոսա։ Մենակ մենք իրա հետ խոսացինք ու գնացինք։ Էդի սխալ հավատք ա, ժողովուրդ ջան։ Իրական հավատքը հաղորդակցության մեջ ա։
Երբ որ ես ու դու իրար հետ հաղորդակցություն ունենք, մեզի բաժանելը շատ դժվար ա իրարից։ Բայց երբ որ ես ու դու հաղորդակցություն չունենք, մեզի բաժանելը շատ հեշտ ա իրարից։ Երբ որ էսօր ես ու Աստված, դու ու Աստված ունեք հաղորդակցություն, սատանան ձեր մեջ մտնելը չի կարա, շատ դժվար ա, որովհետև դու գիտես, որ ինքը կենդանի ա, որովհետև դու տեսնում ես, որովհետև դու իրա հետ շփվում ես, դու գիտես՝ ինքը իրական ա։ Իսկ երբ որ մենակ դու ես խոսում, ու Աստված քո հետ չի խոսում, կամ ուղղակի դու ականջներդ փակել ես, որ խոսա (չգիտեմ պատճառը ինչ ա), կամ ես (մենակ ձեզ չեմ ասում, ժողովուրդ ջան, էսի մեր բոլորիս ա վերաբերվում)... ուրեմն ինչ-որ պրոբլեմ կա մեր հավատքի մեջ։ Պետք ա մենք քննենք։
Եթե հավատում ենք, որ Աստված կենդանի ա, ու հավատում ենք, որ Սուրբ Հոգին եկել ա ստեղ, որ մեր հետ հաղորդակցվի, ու եթե մենք էդ հաղորդակցությունը չունենք, ուրեմն մենք պետք ա քննենք։ Աստված չի կարա սխալ լինի, ժողովուրդ ջան, թեև մեր ապրած կյանքով շատ ենք ուզում վկայենք, որ Աստված սխալ է, մենք ճիշտ ենք, բայց էդպես չի։ Աստված ինքը միշտ ճիշտ ա։ Մնում ա մենք ճիշտ լինենք։ Մնում ա մենք ճիշտ լինենք։ Եթե Աստված ունի հաղորդակցություն իրա ժողովրդի հետ, ուրեմն մենք պետք ա էդ հաղորդակցությունը ունենանք իրա հետ։ Եթե չունենք, Տերը մեզի օգնի, որ ունենանք։
«Հաղորդակցություն չի նշանակում մենակ ես խոսամ. հաղորդակցություն նշանակում ա նաև՝ պիտի Աստված իմ հետ խոսա»։
Եզրափակիչ կոչ
Արեք աղոթք անենք, ժողովուրդ ջան, Տիրոջը երկրպագենք ու փառավորենք, որովհետև ինքը արժանի ա ամեն փառքի, պատվի և մեծության։
9. Աղոթք
Մե՛ր Տեր, մե՛ր Թագավոր, Քո ձեռքերի մեջ ենք բերում այսօրվա հաղորդակցությունը, այսօրվա ծառայությունը, Տե՛ր, խնդրելով Քո մեծ ողորմությունը, Քո ներկայությունը, Քո այցելությունը Քո ժողովրդին, Տե՛ր իմ Աստված։ Քո Սուրբ Հոգու ներկայությունը, Տե՛ր, որ լինի մեր բոլորի հետ, Տե՛ր, ինչպես այս վայրում, Տե՛ր իմ Աստված։ Մեր սրտերն էլ բերում ենք Քո ձեռքերի մեջ, խնդրելով, Տե՛ր իմ Աստված, որ այցելես մեզի, Տե՛ր իմ Աստված։ Դու գիտես մեր չար ու ամբարտավան, հպարտ սրտերը, Տե՛ր իմ Աստված, թեև ասում ենք, որ խոնարհ ենք, Տե՛ր, բայց Դու ցույց ես տալիս, որ մենք բոլորս էլ հպարտ ենք, Տե՛ր իմ Աստված, ու Քո փառքից ընկած, Տե՛ր։ Ուզում ենք, որ վերականգնես մեզի, Տե՛ր։ Ուզում ենք, որ Քեզ հետ ունենանք հաղորդակցություն, Տե՛ր։
Քո խոսքի համաձայն ենք խնդրում, Տե՛ր իմ Աստված, այցելիր մեզի, Տե՛ր իմ Աստված, խոսա՛ մեր հետ, Տե՛ր իմ Աստված, տո՛ւր մեզ կարողություն, ուժ, Տե՛ր իմ Աստված, հնազանդվելու Քեզի, Տե՛ր իմ Աստված, ու լսելու Քո խոսքը, Տե՛ր իմ։ Չենք ուզում անարգող զավակներ լինենք, Տե՛ր, այլ ուզում ենք Քեզ արժանավայել զավակներ լինենք, Տե՛ր։ Գլուխներս բարձր ասենք, որ մենք Քոնն ենք, Տե՛ր իմ, ու Դու մեր Հայրն ես, Տե՛ր իմ։ Ոչ թե ամաչենք, Տե՛ր իմ Աստված, ու գլուխներս կախենք, այլ ամբողջ աշխարհով մեկ գոռանք ու երկրպագենք Քեզ, որովհետև Դու ես միակ կենդանի ու ճշմարիտ Աստվածը, որ մեզ փրկեցիր ու Քո Որդուն անգամ չխնայեցիր, Տե՛ր իմ Աստված, մեր փրկության համար, Տե՛ր իմ։ Խնդրում ենք, Տե՛ր իմ Աստված, Քո ներկայությունը այս վայրի մեջ, և Քեզ երկրպագենք հոգով ու ճշմարտությունով՝ Քո խոսքի համաձայն։ Քեզ փառք և պատիվ՝ Հայր և Որդի և Սուրբ Հոգի, Ալելուիա, Ամեն։
Քեզ փառք և պատիվ՝ Հայր և Որդի և Սուրբ Հոգի։ Ալելուիա։ Ամեն։
10. Հայր Մեր
Ով Հայր մեր, որ երկնքն ես,
Քո անունը սուրբ լինի,
Քո թագավորությունը գա,
Քո կամքը լինի՝ ինչպես երկնքում, նույնպես երկրի վրա։
Մեր ամենօրյա հացը այսօր մեզի տուր,
Եվ մեզ ներե՛ մեր պարտքերը, ինչպես մենք կներենք մեր պարտապաններին,
Ու մեզ փորձության մի՛ տանիր,
Հապա չարից մեզ ազատի՛ր,
Քանզի Քոնն է թագավորությունը, զորությունը, փառքը հավիտյանս, Ամեն։
«Իրական հավատքը հաղորդակցության մեջ ա»։