Ոտքերի լվացման իմաստը — Պատմել

May 27, 2026

Դիտել YouTube-ով

Փառք Տիրոջը, փառք Տիրոջը, փառք Տիրոջը։ Շնորհակալ ենք Աստծուց, որ մինչև այսօր կյանք է տալիս, պահում է, պաշտպանում է։ Շնորհակալ ենք, որ Ինքը հավաքեց Իր ժողովրդին, մինչև այսօր պահեց, պաշտպանեց, ու մենք Իր առջև ենք։ Եկել ենք Իրեն պաշտելու, եկել ենք Իրեն փառաբանելու։ Եվ ինչպես եղբայրը ասաց սկզբից, մեր մտքերը, մեր բոլոր հոգսերը, կարիքները, թե ինչ կա, մի պահ մի կողմ ենք դնում և եկել ենք Աստծուց առնելու այն հոգևոր արժեքները, բարիքները, որ հետո կարողանանք Աստծո Հոգով ապրենք ու բարգավաճենք։

Թող Տերը փառավորվի, սիրելի քույրեր, եղբայրներ։ Շնորհակալ ենք Աստծուց, որ ողորմած է մեր հանդեպ։ Չնայած թե մենք արժանի չենք այդ ողորմությանը, բայց Ինքը ողորմած է։

Ոտնալվայի իմաստը և հաղորդությունը

Աստծո օգնությամբ ուզում եմ շարունակել ոտնալվայի թեման, բայց այսօր էլ ոտնալվայի մասին չենք խոսա, այլ ինչու համար որ ոտնալվայից հետո հաղորդության ենք մասնակցում։

Ոտնալվան խոսեցինք, որ Քրիստոսի խաչաձևի խոնարհության խորհուրդ է, որ մենք Քրիստոսի նման խոնարհվում ենք և մեկս մյուսի ոտքերն ենք լվանում։ Դրա հետ միասին այդ ջուրը խորհուրդ էր Աստծո խոսքի, Սուրբ Հոգու, Հիսուս Քրիստոսի արյան, մաքրության, որ այդ ջրով մաքրում է Աստված այն աշխարհի փոշին, որ մեր ոտքերի վրա է։ Նույնիսկ դեռ մեղք գործած չենք, բայց աշխարհի փոշին մեր ոտքերի վրա հավաքվում է։ Եվ մաքրում է ու սրբում է, և այդ մաքրելով պատրաստում է մեզ, ուղարկում է աշխարհ, որ մենք Քրիստոսի բարի լուրը քարոզենք, դավանենք։

Բայց եթե մենք ուղարկվում ենք քարոզելու համար, ապա ինչու՞ հենց այդ ուղարկելուց հետո Քրիստոսի արյանը և մարմնին հաղորդ ենք լինում, նոր ենք գնում։

Այսօր մի պահ կուզեմ խոսել դրա մասին։ Եվ որոշ մարդիկ այստեղ կան, որ դեռ չեն մասնակցում Քրիստոսի մարմնին և արյանը, դեռ չեն Քրիստոսի հետ, ոնց որ ասած, ուխտ արել, որ Իրեն ծառայեն, Իր հետ լինեն, մեկ լինեն, Քրիստոսի մարմնի անդամ դառնան։ Բայց հույսով եմ, որ սրա մասին խոսելով մեր մեջ նախանձավորություն է առաջանում, որ մենք էլ մասնակցենք, որովհետև հաղորդության պաշտամունքը ընտրովի բան չէ։ Ուղղակի՝ կարող եմ անեմ կամ չանեմ, նշանակություն այդքան չունի։

Այլ հաղորդության պաշտամունքը այն պաշտամունքն է, որ հենց Քրիստոսը Ինքը հաստատեց, հրամայեց, և բոլոր ավետարանիչների մեջ այնքան կարևոր էր, որ Պողոս առաքյալին հատուկ հայտնությունով ցույց տվեց, թե ինչ եղավ այդ գիշեր։

Պատվիրանը. Առաջին Կորնթացիներ 11

Թող Աստված օգնի, սիրելի քույրեր, եղբայրներ, որ ամեն մեկս փափագենք։ Կուզեմ կարդալ հենց Առաջին Կորնթացիներ 11-րդ գլուխ, 23-րդ խոսքից։ Այսպես է գրված.

«Վասնզի ես Տիրոջմէն ընդունեցի զայն որ ձեզի ալ աւանդեցի. թէ Տէր Յիսուս իր մատնուած գիշերը հաց առաւ և գոհանալով կտրեց ու ըսաւ. Առէք ու կերէք, այս է իմ մարմինս որ ձեզի համար պիտի կտրուի. ասիկա ըրէք զիս յիշելու համար։ Նոյնպէս ալ գաւաթը ընթրիքէն ետքը առաւ ու ըսաւ. Այս գաւաթը նոր ուխտ է իմ արիւնովս. ասիկա ըրէք, քանի անգամ որ խմելու ըլլաք, զիս յիշելու համար։ Վասնզի քանի անգամ որ այս հացը ուտէք ու այս գաւաթը խմէք, Տիրոջը մահը պիտի պատմէք մինչեւ ինք գայ»։

26-րդ խոսքում սկսում է «Վասնզի»։ Այսինքն՝ ինչ որ դրանից առաջ Պողոս առաքյալը ասաց, սրա համար է այդ ամենը։ Ինչու՞ համար ենք հացը բարձրացնում, օրհնում, կտրում, բաժանում, և հետո գավաթը օրհնում և բաժանում Աստծո սուրբերի մեջ։ Գրված է՝ «Վասնզի քանի անգամ որ այս հացը ուտեք ու այս գավաթը խմեք, Տիրոջը մահը պատմեք մինչև Ինքը գա»։ Այսինքն՝ այդ ամենը անում ենք Տիրոջ մահը պատմելու համար։

Տիրոջ մահը պատմելը և հոգևոր իշխանությունը

Եվ այստեղ հետաքրքիր է, որովհետև հունարենում այնպիսի ձև է գրված, որ պարզ չէ, թե երբ է այդ պատմելը կատարվում։ Երբ ենք Տիրոջ մասին պատմում։ Այնպիսի մի հատուկ բառ է, որ չի ասում, թե երբ ենք պատմում, ուղղակի ասում է՝ պատմում ենք։ Այսինքն՝ այդ ուտելով և խմելով մենք Տիրոջ մահն ենք պատմում։ Նաև ուտելու և խմելու ընթացքում մենք Տիրոջ մահն ենք պատմում։

Կհիշեք նրանք, ովքեր մասնակցում են, երբ որ հացը և բաժակը բաժանում ենք, ասում ենք՝ քանի անգամ ուտեք, Տիրոջ մահը պատմեք, քանի անգամ խմեք, Տիրոջ մահը պատմեք։ Հիշեցնում ենք, որ այդ ուտելով, խմելով Տիրոջ մահը պատմում ենք, և նաև պատմում ենք մեկս մյուսի։ Եվ երրորդը՝ այդ ուտելով և խմելով պատրաստվում ենք, որ գնանք աշխարհի մեջ Տիրոջ մահը պատմենք։

Բայց այսօր մի պահ կուզեմ կենտրոնանալ այն գաղափարի վրա, որ երբ որ մենք ուտում ենք և խմում ենք, Տիրոջ մահն ենք պատմում։ Մենք ո՞ւմ ենք պատմում Տիրոջ մահը։

Այստեղ Պողոս առաքյալը մի հատուկ բառ է օգտագործում, որ ասում է՝ բացահայտ պատմել։ Այսինքն՝ որ մարդիկ տեսնեն, որ մենք պատմում ենք։ Բայց ինչու՞ համար է այս բառը օգտագործում, երբ որ հաղորդության ժամանակ միայն Աստծո եկեղեցու մարմնի անդամներն են։ Ո՞ւմ ենք պատմում Տիրոջ մահը։

Դրա համար կուզեմ գնալ Եփեսացիներ 3-րդ գլուխ, 10-րդ խոսքը։ Տեսնենք, թե եկեղեցու ծառայությունը որն է։

«Որպեսզի հիմա Աստծո բազմատեսակ իմաստությունը եկեղեցիին ձեռքով հայտնի ըլլա երկինքը եղող իշխանություններուն ու պետություններուն, իր հավիտենական նախասահմանությանը համեմատ որ ըրավ մեր Տիրոջ Քրիստոս Հիսուսին ձեռքով, որոնք մենք էլ համարձակություն ու մոտենալու արտոնություն ունինք վստահությամբ իրեն հավատալով»։

Մենք վստահություն ունենք, համարձակությամբ մոտենում ենք այդ սրբությանը։ Եվ այդ մոտենալով, ուտելով և խմելով՝ մենք պատմում ենք խաչյալ Քրիստոսին։ Այն զորությունները, այն իշխանությունները, այն պետությունները, որ կարծեցին Քրիստոսին խաչելով հաղթեցին, այդ մահը պատմելով մենք ենք հայտարարում Տիրոջ հաղթությունը, Տիրոջ իշխանությունը։

Որովհետև մարդկային աչքերով խաչը խայտառակ մի վիճակ է, պարտություն է, բայց Քրիստոսը այդ պարտությունը դարձրեց հաղթություն։ Եվ մենք հայտարարում ենք ամբողջ ստեղծագործությանը, որ Քրիստոսի մահով Քրիստոսը հաղթեց և Սատանայի գլուխը ջարդեց։

Եվ գրված է նույն Եփեսացիների մեջ.

«Վասնզի մեր պատերազմը արյունի ու մարմնի հետ չէ, հապա իշխանություններու ու պետություններու հետ և այս խավար աշխարհին իշխաններուն հետ, երկնավորներուն մեջ եղող չար ոգիներուն հետ։ Ասոր համար ձեզ վրա առեք Աստծո սպառազինությունը»։

Պատկերացրեք, այդքան իշխանություններ, զորություններ, խավարի ուժեր եկեղեցու վրա հարձակվում են, բայց եկեղեցին բարձրացնում է հացը և բարձրացնում է գավաթը և ասում է՝ այն նույն հաղթությունով, որով Քրիստոսը հաղթեց, մենք էլ դավանում ենք։ Որ Քրիստոսի մահով խավարի գործը քանդվեց։ Եվ մենք էլ դավանում ենք, որ այդ մահվանը մասնակից ենք լինում։

Եվ թող Տեր Հիսուս Քրիստոսը այդ սիրտը, այդ միտքը դնի մեր մեջ։ Ինչպես Պողոս առաքյալը ասում է, որ Քրիստոսի մահը մեր վրա ավելանում է ձեր փրկության համար, որ մենք էլ որպես եկեղեցի չշտապենք վազելու փառքի, պատվի, չշտապենք վազելու հանգստության, հարմարվելու, այլ շտապենք Քրիստոսի մահվանը մասնակցելու։

Եվ այդ մասնակցելը սկսում է մեր դավանությունով, երբ որ Քրիստոսի մարմինը և արյունը ուտում ենք և խմում ենք հոգևոր ձևով։ Աստծո Հոգին է այդ գործը անում։ Սա մարմնավոր ախտ մեկդի ձգել չէ, մարդկային գործ չէ, մարդկային պատկերացումից վեր բան է։ Աստծո Հոգին մեզ մասնակից է անում այդ սուրբ խորհրդին։ Աստծո Հոգու գործն է, բայց պետք է հավատքով մոտենանք։

Զգուշացում անարժան մասնակցության մասին

Եվ Պողոս առաքյալը իր խոսքերը Կորնթացիների մեջ շարունակում է և զգուշացնում է։ Գրված է 27-րդ խոսքից.

«Ուստի ով որ այս հացը ուտե կամ Տիրոջ գավաթը խմե անարժանաբար, պարտական պիտի ըլլա Տիրոջը մարմնին և արյունին։ Ուրեմն թող մարդ իր անձը փորձե ու այսպես այն հացեն ուտե և այն գավաթեն խմե։ Վասնզի ան որ անարժանաբար կուտե ու կխմե, իր անձին դատապարտությունը կուտե ու կխմե։ Վասնզի Տիրոջը մարմնին իմաստը չորոշեր։ Ասոր համար ձեր մեջ շատ հիվանդներ ու ցավագարներ կան և շատերն էլ կննջեն։ Վասնզի եթե ինքզինքս դատելու ըլլայինք, պիտի չդատապարտվեինք, իսկ երբ կդատվինք Տիրոջմեն կխրատվինք որպեսզի աշխարհի հետ չդատապարտվինք»։

Տեսնում ենք, որ Աստծո խոսքի մեջ հաղորդության այդ խորհուրդը այնքան իրական է, այնքան զորավոր է, որ երբ որ մարդը ուտում է այդ հացից և խմում է այդ գինուց և չի որոշում Քրիստոսի մարմինը, չի հասկանում, կամ էլ թե հասկանում է և անարգում է, որ ինքը մասնակցում է այն սուրբ ծառայությանը, որ Հիսուս Քրիստոսը կատարեց Գողգոթայի վրա, մենք էլ Քրիստոսի հետ խաչը ելնենք, հավատքով, սրտանց համաձայնվենք։ Երբ որ մարդը անարգում է այդ սեղանը, անարգում է խաչյալ Քրիստոսին, անարգում է Քրիստոսին։

Դրա համար, սիրելի քույրեր, եղբայրներ, այն ինչ որ կատարվում է ամիսը մեկ, այսինքն՝ ամիսը երկու անգամ հաղորդության պաշտամունքի ժամանակ, իրական է, հոգևոր ճշմարտություն է, զորություն է։ Եվ ուզած թե չուզած՝ մասնակցողի վրա ազդում է։ Կամ մասնակցողը զորություն է առնում, ուժովանում է, օրհնվում է, լցվում է Քրիստոսի կյանքով, կամ էլ դատապարտվում է։

Եվ մի անգլիացի աստվածաբան կա, այսինքն՝ ննջել է երկար տարիներ առաջ, ասում է. «Քրիստոսի հետ անտարբեր չես կարող լինել. կամ Նրա բարեկամը պիտի լինես, Ինքը քո Տերը, քո Աստվածը, կամ էլ Նրա թշնամին ես։ Չկա միջինը»։ Որովհետև Քրիստոսի արյան արժեքը այնքան մեծ է, որ մարդ, երբ որ հասկանում է և անարգում է, կարծես թե Քրիստոսի թշնամի է։

Խոստովանության կոչ և եզրափակիչ աղոթք

Դրա համար, սիրելի քույրեր, եղբայրներ, Եբրայեցիներ 10-րդ գլխի 19-րդ խոսքից տեսնում ենք, որ Աստծո խոսքը, երբ որ ներկայացնում է Քրիստոսին մոտենալը, Քրիստոսի հետ կյանք ապրելը, քաջալերում է, որ առաջ գնանք, համարձակ լինենք։ Նաև զգուշացնում է։ Երբ որ ճշմարտության գիտությունը իմանում ես և անարգում ես այդ արյունը, այդ Հոգին ասում է՝ դժվար վիճակի մեջ ես։

Բայց ես վստահ եմ, որ այստեղ այդպիսի մեկը չկա, որովհետև եթե այդպիսի մեկը լիներ, այստեղ չէր լինի, իմ կարծիքով։ Աստված դեռ ողորմած է։ Եթե Տերը քեզ բերել է, հասցրել է այստեղ, նշանակում է՝ քո հետ գործ ունի, նշանակում է՝ քո հետ խոսելու բան ունի։ Եվ Աստծո Հոգին Եսայի միջոցով ասում է. «Արի խոսենք»։ Եթե մեղքերդ կարմիր լինեն, ես ճերմակ կդարձնեմ։ Արի խոսենք, խոստովանվի, պատմի, ասա, ես քեզ կմաքրեմ, կսրբեմ, կներեմ, ու կարժանանաս մնացած սուրբերի հետ միասին մասնակցել այդ սուրբ խորհրդին, որը Աստծո Հոգին մեր մեջ գործում է։

Թող Աստված օգնի, սիրելի քույրեր, եղբայրներ։ Թե՛ ուրախություն է, թե՛ ցնծություն, դրա հետ միասին զգուշանանք։ Սա չեմ ասում, որ վախենանք, մտածենք՝ «Օ՜, իմ ինչ վիճակի մեջ պիտի լինեմ», որովհետև մարդ չկա, որ այդ 100 տոկոսը լինելու է մինչև գա հաղորդության։ Եթե այդպես լիներ, ոչ մեկը չէր գա հաղորդության։

Միտքը այն չէ, որ պետք է 100 տոկոս ամեն ինչ լինի։ Միտքը այն է, որ խոնարհությամբ, զղջման, կոտրված սրտով Տիրոջն ենք մոտենում, անկեղծությամբ, մաքուր, սուրբ հավատքով։ Եվ Տերը ողորմած է, բարի է, մեզ կընդունի։

Բայց եթե մեկը կարծում է, որ արդեն կա, արդեն հասել է, ու համարձակությամբ մոտենում է, բայց իր սրտի մեջ կա չներել, դատել, բամբասել, իր սրտի մեջ ուրիշ խորհուրդներ կան, կուռքեր կան, բայց արտաքինով կարող է ամեն բան էլ լավ լինի, դրա համար, սիրելի քույրեր, եղբայրներ, համարձակությամբ մոտենանք և այդ սուրբ խորհրդին մասնակից լինենք։

Եվ Տիրոջ մահվանը, եթե դեռ չենք մասնակցում, սկսենք մասնակցել։ Եվ այդ հաղորդության խորհուրդը սկիզբն է։ Եվ այդ ուտելով և խմելով զորանում ենք, որ գնանք աշխարհի մեջ Տիրոջ մահը պատմենք՝ թե՛ խոսքերով, թե՛ մեր ապրած կյանքով։ Թող Տերը փառավորվի, սիրելի քույրեր, եղբայրներ։ Եկեք աղոթք անենք։

Բարի, ողորմած Հայր Աստված, ամեն բանի համար, ամեն բանի մեջ գոհանում ենք ու շնորհակալ ենք, փառավորում ենք ու մեծարում ենք Քո մեծ ու պատվական անունը։ Փառք ենք տալիս, փառք ենք տալիս, փառք ենք տալիս, որ մեզի արժանացրեցիր Քո մահվանը մասնակից լինել։ Փառք Քեզի, Տեր Աստված, փառք Քեզի։ Գոհանում ենք ու շնորհակալ ենք։ Փառավորում ենք ու մեծարում ենք Քեզ։

Շնորհակալ ենք, Հայր։ Փառք Քեզի, փառք Քեզի, փառք Քեզի։ Օրհնյալ լինի Քո անունը, որ արժանացրեցիր Քո մահվանը, Քո այդ վերքերին, Քո այդ չարչարանքներին մասնակից լինենք։ Հայր, ներիր մեզի, որ ժամանակ առ ժամանակ անարգել ենք այդ վերքերը, անարգել ենք խաչի ճանապարհը։ Ներիր, որ շատ անգամ ուրիշ ճանապարհներ ենք փնտրել, որ մեզի ավելի հարմար լինի, հանգիստ լինի, որ ավելի լավ լինի մեր մարմնի ցանկությունները։

Ներիր, Տեր Աստված, ներիր և ողորմություն արա։ Քո ժողովրդին պատրաստի, Տեր Աստված, պատրաստի, Տեր Հիսուս Քրիստոս, մասնակցելու Քո սուրբ մարմնին և արյունին, մասնակցելու այդ պատմելուն, որ դավանենք, հռչակենք բոլոր ստեղծագործությանը, որ Քո մահով հաղթություն ունենք։ Եվ չենք ամաչում Քո խաչից, չենք ամաչում կապանքներից, չենք ամաչում նեղություններից, չենք ամաչում տկարություններից, որովհետև երբ որ տկար ենք, այն ժամանակ զորավոր ես մեր մեջ։

Օրհնյալ լինի Քո անունը, Հայր։ Փառք ենք տալիս, փառք ենք տալիս, փառք ենք տալիս։ Գոհություն և մեծություն, օրհնություն Քեզ։ Եվ այս ամենը Հիսուս Քրիստոսի անունով աղոթեցինք։ Փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն։ Ալելուիա։

← Վերադառնալ Բլոգին