Անառակ որդու հոր ամենամեծ դասը

July 12, 2026

Դիտել YouTube-ով

Ներածություն. Հայրերի օրվա օրհնություն

Փառք Տիրոջը: Օրհնյալ լինի Աստված՝ մեր Փրկիչը, որ մեզ սիրեց: Աստված այնքան սիրեց, Հայր Աստված, որ Հիսուսին ուղարկեց աշխարհ: Ի՜նչ Հայր ունենք մենք:

Այսօր հայրերի օրն է: Օրհնում եմ բոլոր հայրերին: Երկնքի օրհնությունով օրհնում եմ բոլոր հայրերին: Մենք շնորհակալ ենք Աստվածանից, հայրե՛րս: Ես շատ, շատ, շատ շնորհակալ եմ Աստվածանից, որ առաջ վայրի արջ էի, ինձ դարձրեց հայր: (Կա՞ տնական արջ էլ... վայրի արջին դարձրեց գառնուկ Աստված): Շնորհակալ եմ, որ ինձ տվեց տասը զավակներ, թոռներ, ծոռներ: Ասում եմ. «Գագո՛ ախպեր, պապին որ ծոռ է ունենում, ի՞նչ են ասում էդ պապուն»: Ասում ա. «Պապի չեն ասում, ծերունի են ասում»: Շնորհակալ եմ Աստվածանից, որ ծերունի է անում ինձ:

Աբրահամ՝ հավատքի հայր

Որ մենք՝ հայրերս, պետք է օրինակ վերցնենք Սուրբ Գրքի հայրերից: Սուրբ Գրքի մեջ շատ կան սուրբ հայրեր: Մենք օրինակ վերցնենք սուրբ հայրերից: Ամե՛ն: Օրինակ վերցնենք Աբրահամից՝ հավատքի հորից: Բոլոր բազմության՝ թե՛ թլպատվածներին, թե՛ անթլպատներին, թե՛ քրիստոնյաներին, թե՛ մուսուլմաններին հայրն է Հա՛յր Աբրահամը: Եվ Աստված վկայեց Աբրահամի համար: Ես ուզում եմ էդ համարը կարդալ, սիրելի՛ Աստծո ժողովուրդ:

Ծննդոց 26։5

Ծննդոց 26 գլխի 5-րդ համարի մեջ ասում է հետևյալը Աստված.

«Վասնզի Աբրահամ իմ ձայնիս ականջ դրավ, և իմ հրամաններս ու պատվիրանքներս, իմ կանոններս ու օրենքներս պահեց»

Օրհնյա՛լ Աստված, ինչպիսի՜ զավակ ունի: Աստված օրհնեց Աբրահամին, և Աբրահամի պատճառով օրհնեց Իսահակին: Ուրեմն, սիրելի Աստծո ժողովուրդ, սիրելի հայրեր, մենք պետք է Աբրահամի կյանքը ապրենք: Մենք ունենք զավակներ, որ մեր պատճառով մեր զավակները օրհնվեն: Աբրահամի պատճառով Աստված օրհնեց Իսահակին:

Ներկա լինել Աստծո ներկայության մեջ

Նոր երգեցինք, որ Աստված ներկա է մեր մեջ, Աստված ներկա է: Բայց մենք բոլորս ներկա՞ ենք Աստծո ներկայության մեջ, թե՞ մտքերով այլ տեղ եք գնացել: Մտքերներդ կենտրոնացրե՛ք, ֆոկուսի՛ բերեք, որ ներկա լինեք պաշտամունքին, որ Աստծո կենդանի խոսքերը լսեք: Լսելով եք միտք առնում, սիրելի Աստծո ժողովուրդ, որ քարոզիչների հետ քայլեք, որ Աստծո խոսքը ձեր սրտի մեջ մտնի:

Ծննդոց 26։23–24

Եվ ի՞նչ է ասում 23-րդ խոսքը.

«Անկե Բերսաբե ելավ [այսինքն՝ Իսահակը]: Այն գիշերը Տերը երևցավ անոր ու ըսավ. «Ես քու հորդ՝ Աբրահամին Աստվածն եմ, մի՛ վախնար, վասնզի ես քեզի հետ եմ, և իմ ծառայիս՝ Աբրահամին համար քեզ պիտի օրհնեմ ու քու սերունդդ պիտի շատացնեմ»»

Աստծո խոսքը փոխանցել զավակներին

Իսահակին ինչի՞ համար օրհնեց Աստված: Աբրահամի համար: Աբրահամնե՛ր, ուզո՞ւմ եք մեր զավակները օրհնվեն: Ուրեմն մենք պետք է Աբրահամի կյանքով ապրենք: Ուրեմն մենք պետք է Աստծո օրենքներն ու կանոնները պահենք և կատարենք, և սովորեցնենք մեր զավակներին, մեր թոռներին և մեր ծոռներին: Մենք, որ քրիստոնյա հավատացյալ դարձել ենք, սովորեցրել ենք մանկությունից մեր երեխաներին մինչև մեծանալը: Ուրեմն մենք պարտավոր ենք մեր զավակներին սովորեցնել Աստծո խոսքը:

Ես շատ ուրախ եմ, որ ունեցել եմ հավատացյալ ծնող՝ հայր, որ ինձ մանկությունից սովորեցրել է Աստվածաշունչը: Աստծո մասին ասել է ինձ, երբ ես չորս-հինգ տարեկան էի: Ինքը խոսում էր, հայրս խոսում էր, և հիշում եմ իր բոլոր խոսքերը՝ մանկության խոսքերը, որ ինձ ասում էր իմ հայրը: Եվ պտուղ տվեցին էդ խոսքերը, որ իմ հայրը ցանեց իմ մեջ: Մենք պետք է Աստծո խոսքը սերմանենք մեր զավակներին, ամե՛ն: Հայրե՛ր, մայրե՛ր, մենք պետք է Աստծո խոսքը մանկությունից սովորեցնենք մեր զավակներին, որ մեծանան ու ուրախացնեն մեզ: Որ մեծանան, մենք չտխրենք, սիրելի Աստծո ժողովուրդ: Ծնողները կուրախանան էն ժամանակ, երբ իրենց զավակները առաքինի ու հնազանդ են հորն ու մորը: Այդ հայրերն ու մայրերը կուրախանան: Այդպե՞ս է, թե՞ չէ: Աստծո սիրելի ժողովուրդ, մենք պետք է խնդրենք Տիրոջը, որ Տերը մեզ օրհնի, որ Աբրահամի կյանքով ապրենք և օրհնություն տանք մեր երեխաներին:

Հեղի քահանան՝ նախազգուշացնող օրինակ

Ա Թագավորաց 2. Հեղին և իր որդիները

Եվ կա նաև հայր, որ անեծք է բերում իր զավակներին իր ապրած կյանքով: Օրինակի համար՝ Հեղին (Հեղի քահանան): Առաջին Թագավորաց 2-րդ գլխում, ենթավերնագիրն ասում է՝ «Հեղի և իր տղաքը».

«Եվ Հեղի խիստ ծերացեր էր, ու անոր որդիները ինչ որ կընեին բոլոր Իսրայելի, և ինչպես անոնք վկայության խորանին առջև խումբերով հավաքված կիներուն հետ կպառկեին, բոլորն ալ կլսեր»

Հեղին լսում էր էդ ամեն ինչը: Տղաներին ասաց.

«Ինչո՞ւ համար այդպիսի բաներ կընեք, քանզի ես այս բոլոր ժողովրդին բերնեն ձեզի համար գեշ խոսքեր կլսեմ: Մի՛ ընեք, տղաքս, քանզի աղեկ չեն այն լուրերը, որոնք ես կլսեմ. դուք Տիրոջը ժողովուրդը կմոլորեցնեք»

Ա Թագավորաց 3։11–13

Հանդիմանե՞ց, թե՞ չհանդիմանեց Հեղին իր զավակներին. «Մի՛ արեք, տղաքս, ինչո՞ւ կանեք... էդ ի՞նչ եմ լսում»: Բայց այստեղ ի՞նչ է ասում Տիրոջ խոսքը Սամուելի միջոցով (3-րդ գլուխ 11-րդ խոսքը).

«Այն ատեն Տերը Սամուելին ըսավ. «Ահա ես Իսրայելի մեջ այնպիսի բան մը պիտի ընեմ, որ զանիկա ամեն լսողին երկու ականջները պիտի խոսին (հնչեն): Այն օրը Հեղիին վրա պիտի կատարեմ ամեն ինչ որ անոր տանը համար ըսեր եմ. պիտի սկսիմ ու լմնցնեմ: Ես իրեն իմացուցեր եմ, թե իր տունը պիտի դատեմ մինչև հավիտյան՝ իր գիտցած անօրենությանը համար, քանզի անոր որդիները իրենց վրա անեծք բերին, ու անիկա չհանդիմանեց զանոնք»»

Հեղին անեծք բերեց իր որդիների վրա: Իրենց սխալը չհանդիմանեց և անեծք բերեց իր որդիների վրա: Ահա տեսեք՝ հա՛յր: Բայց Աստված մեզ օրհնի, որպեսզի մենք Աստծո խոսքի համեմատ ապրենք, և մեր զավակներին Աստծո խոսքի համեմատ կրթենք, որ անեծք չբերենք մեր և մեր երեխաների վրա: Աբրահամի օրհնությունով օրհնվենք: Այս պատճառով (14-րդ խոսքը).

«Այս պատճառով Հեղիի տանը անօրենությունը զոհերով ու ընծաներով հավիտյան քավություն չըլլա»

Ի՜նչ ահավոր զուլում բան է, Աստծո ժողովուրդ: Քահանա էր, օրենքի մարդ էր, բայց օրենքը չէր պահում, Աստծո խոսքի համեմատ չէր կրթում իր զավակներին, սխալը չէր հանդիմանում, և էդ անեծքը բերեց իր զավակների վրա: Թող Տերը օգնի մեզ, սիրելի՛ Աստծո ժողովուրդ:

Հոբ՝ իր զավակների համար աղոթող հայր

Հոբ 1։1–5

Շատ օրինակներ կան հայրերի մասին, թե ինչ օրհնություն եղան իրենց զավակներին: Եվ ուզում եմ հիշենք Հոբին: Գիտե՞ք Հոբը ինչ հարուստ մարդ էր: Աստված վկայեց.

«Հուս երկրին մեջ Հոբ անունով մարդ մը կար, այն մարդը կատարյալ ու արդար և աստվածավախ էր ու չարությունե ետ կքաշվեր: Անոր յոթը տղա ու երեք աղջիկ ծնան: Անոր ստացվածքը յոթ հազար ոչխար ու երեք հազար ուղտ և հինգ հարյուր զույգ եզ ու հինգ հարյուր մատակ էշ էր, ու խիստ շատ ծառաներ ուներ: Այն մարդը բոլոր արևելքցիներեն մեծ էր: Անոր տղաքը կերթային ու ամեն մեկը իր օրը տուներնին խնջույք կնեին [ծննդյան օր, հավաքվում էին, ուրախություն էին անում] ու մարդ ղրկելով՝ երեք քույրերնին կհրավիրեին, որպեսզի իրենց հետ ուտեն ու խմեն: Երբ խնջույքին օրերը կլմննային, Հոբ կկանչեր կսրբեր զանոնք, ու կկանգներ և արթուն ելլեր անոնց ամենուն թվովը ողջակեզներ կմատուցաներ, որովհետև կըսեր Հոբ. «Կարելի է տղաքս մեղք գործեցին ու սրտերնուն մեջ Աստծո հայհոյեցին»: Միշտ այսպես կըներ Հոբ»

Հո՛բ էր... Մենք մեր երեխաների համար պետք է աղոթք անենք, ինչպես Հոբն էր աղոթք անում իր զավակների համար: Մենք էլ պետք է մեր զավակների համար աղոթք անենք, մեր զավակներին ներենք, մեր զավակներին հասկացնենք, որ Աստծո խոսքի համեմատ քայլեն, որ մեղք, անեծք չբերեն իրենց վրա: Ամե՛ն: Լինե՞նք Հոբեր, թե՞ չէ: Թող Աստված օգնի մեզ, սիրելի Աստծո ժողովուրդ:

Անառակ որդու հայրը՝ ներող և գթառատ սիրտ

Եվ ես չեմ ուզում շատ երկարացնեմ, և կա նաև օրինակ Ղուկաս Ավետարանի 15-րդ գլխից՝ Անառակ որդու մասին: Բոլորդ գիտեք անառակ որդու մասին, որ իր հոր տան մեջ ինքը անառակ չէր:

Ղուկաս 15։11–24

Եվ ասում է.

«Մարդ մը երկու որդի ուներ, անոնցմե պստիկը հորը ըսավ. «Հա՛յր, քու ստացվածքեդ ինծի իյնալու բաժինը տուր ինծի»: Ան ալ բաժնեց անոնց իր ունեցածը: Եվ շատ օրեր չանցած, պստիկ որդին բոլոր բաները հավաքեց, հեռու երկիր մը գնաց և հոն անառակությամբ ապրելով իր ունեցածը փչացուց: Բոլոր ունեցածը հատուցած էր, երբ երկրին մեջ սաստիկ սով մը եղավ ու ինք չքավոր դարձավ... Այն ատեն ինքզինքին գալով ըսավ. «Քանի բանվորներ կան իմ հորս տունը հացով լեցված, ես հոս սովամահ կկորսվիմ: Ելլեմ երթամ իմ հորս ու ըսեմ անոր. Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առջև. ա՛լ արժանի չեմ քո որդիդ կոչվելու, զիս քո վարձկաններեդ մեկուն պես ըրե»: Ու ելավ իր հորը գնաց: Մինչդեռ ինք շատ հեռու էր, հայրը տեսավ զանիկա ու գութը շարժեցավ, և վազելով անոր պարանոցին վրա ինկավ ու համբուրեց զանիկա...»

Ի՜նչ հայր էր: Դեռ չխոստովանված որդին իր մտքի մեջ ասեց գնամ հորս ասեմ, բայց հայրը դեռ չխոստովանված՝ վազեց, փաթաթվեց... Ի՜նչ օրհնյալ հայր ա: Աստված մեզ էդպիսի հայրեր անի, ամե՛ն, սիրելի Աստծո ժողովուրդ: Որ մենք ունենանք ներող սիրտ, հայրական սիրտ: Մենք շատ ենք խոսում, զզվեցնում ենք: Թող մեր կյանքը խոսի, թող մեր վերաբերմունքը խոսի:

Մեծ եղբոր վերաբերմունքը

Ղուկաս 15։25–32

Բայց մեծ եղբայրը հոր հետ կապ (բաժին) չուներ, հորից բացի բարեկամ ուներ: Ուրիշ բարեկամների հետ ուրախություն էր անում:

«Անոր մեծ որդին ագարակն էր, երբ եկավ ու տանը մոտեցավ, նվագարաններու և պարերու ձայն լսեց... Ծառաներեն մեկը իրեն կանչելով հարցուց թե այս ի՞նչ է: Անիկա ալ ըսավ անոր. «Քու եղբայրդ եկավ, ու հայրդ պարարտ զվարակը մորթեց, վասնզի ողջ առողջ ձեռք ձգեց զանիկա»: Իսկ ինք բարկացավ ու չէր ուզեր ներս մտնել, ուստի իր հայրը դուրս ելլելով կաղաչեր անոր: Անիկա պատասխան տալով ըսավ հորը. «Այսքան տարի է որ քեզի կծառայեմ ու բնավ քո խոսքեդ դուրս չելա ու ինծի երբեք ուլ մը չտվիր, որ իմ բարեկամներուս հետ ուրախություն ընեի: Բայց երբ եկավ այդ քու որդիդ, որ պոռնիկներու հետ լափեց քու ունեցվածքդ, պարարտ զվարակը մորթեցիր անոր համար»: Ան ալ ըսավ անոր. «Որդյակ, դուն միշտ ինծի հետ ես, և իմ բոլոր ունեցածս քուկդ է: Սակայն պետք է ուրախ ըլլալ և խնդալ, վասնզի այս քու եղբայրդ մեռած էր ու ողջնցավ, կորսված էր ու գտնվեցավ»»

Ալելուիա, ամե՛ն: Մեծ եղբայրը հոր հետ կապ չուներ: Մենք երկնային հորից բացի բարեկամ չունենք: Մեր նեղության ժամանակ, մեր լռության ժամանակ, մեր տառապանքի ժամանակ ո՞վ է մեզ հասնում: Միայն ու միայն Ամենակարող Աստվածն է, որ մեզ ազատում է ամեն նեղություններից:

Այն ժամանակ, ինքն իրեն գալով ասաց.

«Քանի՜ բանվորներ կան իմ հորս տունը հացով լեցված... Ես հոս սովամահ կկորսվիմ: Ելլեմ երթամ իմ հորս... և ըսեմ անոր. Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առջև: Ա՛լ արժանի չեմ քո որդիդ կոչվելու...»

Սիրաքի իմաստությունը՝ հորն ու մորը պատվելու մասին

Հիշե՛ք Սիրաքի իմաստությունը (երրորդ գլուխ, անկանոն Աստվածաշնչի մեջ է).

«Լսե՛ք ինձ՝ ձեր հորը, ո՛վ որդիներ, և արե՛ք այնպես, որ փրկվեք: Քանզի Տերը փառավորում է հորն իր զավակների նկատմամբ և հաստատում մոր իրավունքները որդիների վրա: Ով պատվում է հորը, քավում է իր մեղքերը, և ով հարգում է իր մորը, նման է գանձ դիզողի»

Անառակ որդու հայրը դեռ չխոստովանված՝ դուրս ելավ ու ընդառաջ գնաց: Այն ժամանակ ինքն իրեն գալով ասաց՝ «Մեղանչեցի երկնքի դեմ և քո առջև...»: Իսկ հայրը գրկեց նրան:

Հոր սիրտը երկու որդիների հանդեպ

Հիշենք ևս մեկ օրինակ՝ անառակ որդուն նման: Եղբայրներն եկան, տեսան ու չուրախացան: Բայց հայրը ասաց.

«Հանե՛ք առաջին պատմուճանը ու հագցրե՛ք անոր, և մատանին դրե՛ք անոր ձեռքը ու կոշիկներ՝ անոր ոտքերը: Եվ պարարտ զվարակը բերե՛ք, մորթեցե՛ք, ուտե՛նք և ուրախ ըլլա՛նք, վասնզի այս իմ որդիս մեռած էր ու ողջնցավ, կորսված էր ու գտնվեցավ»

Սկսան ուրախություն ընել: Անոր մեծ որդին ագարակն էր... Երբ եկավ ու տանը մոտեցավ, լսեց ձայները ու բարկացավ: Հայրը դուրս ելավ և աղաչեց: Նայե՛ք հոր սրտին. դուրս է գալիս և աղաչում է իր որդուն: Իսկ որդին ասում է՝ «Այսքան տարի քեզի ծառայեցի... ինծի երբեք ուլ մը չտվիր»: Ի՜նչ սառնություն ուներ որդին հոր նկատմամբ:

Այնքան երիտասարդներ, որդիներ, հոգս ու նեղություն են տալիս իրենց ծնողներին: Տեսե՛ք՝ 99 ոչխարին թողեց հովիվը ու գնաց այն մեկ կորածի հետևից: Այդպես էլ մեր Երկնային Հայրը դուրս է գալիս՝ մեզ փրկելու համար: Հայրեր, մայրեր, սա՛ր են մեր ծնողները: Սիրե՛ք ձեր հայրերին:

Մի անարգեք նրանց քո ամբողջ ուժով: Ով հոգատար է իր հոր հանդեպ, Աստված չի մոռանա նրան: Դրա փոխարեն չարը կներվի քեզ, քո նեղության օրը Տերը կհիշի քեզ, և ինչպես սառույցն է հալվում ջերմությունից, այնպես էլ կհալվեն քո մեղքերը: Ով լքում է հորը՝ նման է Աստծուն անարգողի, ով բարկացնում է իր մորը՝ անիծված է Տիրոջից: Ալելուիա, ամե՛ն:

Եզրափակիչ հորդոր

Ընդունելի՞ է սա, երիտասարդներ: Ամե՛ն ասեք: Վախենո՞ւմ եք «ամեն» ասել: Փա՛ռք տվեք Աստծուն: Այդ մարդը քեզ կյանք է տվել, ազատել է: Մեծ հայրը աղոթում էր, Աստված ուղարկեց Իր Որդուն աշխարհ՝ մեզ փրկելու համար, որ արժանի դառնանք Երկնքի արքայությանը: Գրվեց մեր անունը Կյանքի Գրքում: Ալելուիա, ամե՛ն:

Եզրափակիչ աղոթք

Աղոթք

Դու մեր թագավոր Աստված: Շնորհակալ ենք Քեզանից, որ Քո խոսքը ուղարկել ես մեզ, որպեսզի մենք հայրերից օրինակ առնենք ու լինենք հայրեր: Որ մեր պատճառով մեր զավակներին օրհնես, Հա՛յր: Փա՛ռք Քեզ: Շնորհակալ ենք, Հայրերս Քեզանից, որ մեզ հայրեր ես արել, տվել ես թոռներ, ծոռներ: Փա՛ռք Քեզ, օրհնյալ: Եվ օրհնի՛ր մեր որդիներին, որ լսեն իրենց հայրերին, լսեն որդիները իրենց հորը, որ օրհնություն վայելեն: Փա՛ռք Քեզ: Օրհնի՛ր հայրերին, որպեսզի ճիշտ վարվենք մեր զավակների հետ, որ անեծք չբերենք մեր ընտանիքների վրա: Փա՛ռքը Քեզ լինի, օրհնյալ: Օրհնում ենք բոլոր հայրերին, օրհնում ենք բոլոր մայրերին: Երկնքի Աստված, օրհնի՛ր բոլոր հայրերին և մայրերին, և մեր որդիներին էլ զորացրու, Տե՛ր, որ միասին փառավորենք Քեզ, մեր Տեր՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի: Ալելուիա: Ամե՛ն: Տերը օրհնի ձեզ:

← Վերադառնալ Բլոգին