Դավիթ թագավորն ասում էր. «Ուրախանալով կուրախանայի, երբ որ ինձ ասեին՝ Տիրոջ տունը գնանք»: Փառք Հիսուսին: Մենք պետք է ուրախանանք, այո: Ուրախանալով պետք է ուրախանանք, որովհետև եկել ենք Աստծո սրբավայրը, Աստծո տունն ենք եկել, սիրելիներս: Եկել ենք այն վայրը, այնտեղ, որտեղ որ միայն քահանայապետը կարող էր մտնել, մենք այսօր մտել ենք Տեր Հիսուսի անունով, փառք Իր սուրբ անվանը: Եվ այսօր Իր ժողովուրդն ենք, Իր սիրելի ժողովուրդն ենք, Տիրոջ անունը թող փառավորվի: Աստծո սիրելի ժողովուրդ:
Իմ սրտի, հոգում պիտի փառավորեմ, իմ երգերով պիտի գոհանամ: Ո՞նց էր երգը. «Եվ Իրան դիմավորեմ»: Ի՜նչ հիանալի է, ի՜նչ կյանք է, սիրելի Աստծո ժողովուրդ: Այսօր մենք եկել ենք կյանքի առաջ, կյանքի մեջ ենք եկել, Իրա մեջ ենք մենք, Քրիստոս Հիսուսի մեջ ենք: Որ Ինքը երկնքում նստած, մենք էլ Իր աջ կողմն ենք, Իր հետ նստած ենք, հավատքով մենք մեր Հիսուսը մեր հետ է, մեր կյանքն է, մեր Փրկիչն է, մեր առաջնորդող Հովիվն է, և ամենակարևորը՝ մեր սիրո Աստվածն է, որ մեզ սիրեց, և Իր այդ Աստվածը և Իր Որդին՝ Հիսուս Քրիստոսը, մեզ տվեց: «Այնքան սիրեց աշխարհը», Հովհաննու 3:16-ում ասում է, «որ Իր Միածին Որդուն ուղարկեց, որպեսզի ամեն Նրան հավատացողը չկորչի, հապա ունենա հավիտենական կյանք»: Եվ Աստված Իր Որդուն չուղարկեց, որ աշխարհը դատի, այլ որ աշխարհը Իրանով փրկություն ունենա, սիրելի Աստծո ժողովուրդ: Փառք Իր սուրբ անվանը:
Տերը թող փառավորվի: Դրա համար Փիլիպեցիների 4-րդ գլուխ, 4-րդ խոսքից կարդում ենք. «Ուրախ եղեք Տերումը ամեն ժամանակ, դարձյալ ասում եմ՝ ուրախ եղեք: Ձեր հեզությունը թող հայտնի լինի ամեն մարդկանց, Տերը մոտ է: Ոչինչ հոգս մի անեք, այլ ամեն բանով աղոթքով և աղաչանքով և գոհությունով ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն: Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանե ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսումը: Այսուհետև, եղբայրք, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թե առաքինությունը և թե գովությունը, այն մտածեցեք: Հենց այն, որ սովորեցիք և ընդունեցիք և լսեցիք և ինձանում տեսաք, այն արեք, և խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի»:
Պետք է լսես, որ հավատաս
Եվ լսեցիք և տեսաք, սիրելի Աստծո ժողովուրդ: Շատ կարևոր է, որ (եղբայրս այսօր նոր խոսում էր) լսելուց, ասելուց Աստծո խոսքը... Պետք է լսես, որ հավատաս, սիրելի Աստծո ժողովուրդ: Որ չլսես, որտեղի՞ց կհավատաս: Մարդը երբեք չի կարող առանց լսելու հավատալ: Մի բան, որ ասում են, մարդը լսում է, նոր «հա-հա» է ասում ու հետաքրքրվում է, հավատում է: Դրա համար Հովհաննես առաքյալը իր առաջին թղթում ասում է. «Այն, որ սկզբից էր, որ լսեցինք, որ մեր աչքերով տեսանք ու նայեցինք, որ լսեցինք...»: Իրանք էլ լսեցին, սիրելի Աստծո ժողովուրդ, մեր աչքերով տեսանք...
Դրա համար շատ կարևոր է այսօր, սիրելի Աստծո ժողովուրդ, լսելը, որ մենք պետք է լսենք Աստծո կենդանի խոսքը: Եվ ամենակարևորը՝ մեզանից յուրաքանչյուրը հենց այնպես չի եկել, հելել եկել է, մի տեղ ասում է. «Ես Աստծուն պաշտում եմ»: Այդպես մեկը եղե՞լ է: Դե հա, որտեղի՞ց գիտի այդ Աստվածն ով է, որտեղ է կամ ինչ է: Ինչպես ես, ընդհանրապես ոչ գիտեի, ոչ Աստծո անունն էի լսել... Դե, Աստծո անուն լսել ես, սաղ էլ «Աստված» ասում են, բայց թե ինչ է, ոնց է, որտեղ կա, նույնիսկ եկեղեցիներ էլ ես չեմ գնացել, ասենք:
Անձնական վկայություն
Դրա համար, Աստծո սիրելի ժողովուրդ, շատ հասարակ է այս Աստծո խոսքի գործը: Էնքան հասարակ է՝ լսել, տեսնել: Որ չլսես... դրա համար շատ մարդիկ կան, որ մարդը խոսում է՝ «Էհ, չեմ ուզում լսեմ»: Դե, չես լսում, քո համար չես լսում: Բայց ով որ լսում է, ինքը շահում է: Ես էլ այդպիսիներից մեկն էի, որ ժամանակ առ ժամանակ... Ես դրա համար ուզում եմ այսօր մի փոքր, որովհետև կոնկրետ խոսքն էլ այդ վիճակի վրա գնաց, ուզում եմ ներկայացնել փոքր, մի փոքր իմ վիճակով եմ ուզում, իմ... որովհետև այդ ավելի կարևոր է վկայությունը որոշ բաների: Ավելի կարևոր է, որ մեր առաքյալը վկայում է, որ «մենք տեսանք, մեր աչքերով լսեցինք, տեսանք, վերջ»: Այսօր ուզում եմ մի փոքր խոսել, հետո կշարունակեմ:
Ուզում եմ իմ հավատքի մասին, ընդհանրապես... Առաջին անգամ երբ ինձ հետ խոսեցին, առաջին հարցը, որ տվել են, սա է եղել. «Դու Աստծուն հավատո՞ւմ ես»: Իհարկե, ես ասեցի՝ ոչ, չեմ հավատում: Ո՞նց կարող էի այնպես ասել, որ չեմ... որովհետև ես Աստծուն ոչ տեսել էի, ոչ լսել էի Իր մասին, ոչ դպրոցներում էին ասել, որտեղ էլ որ սովորել եմ կամ դպրոցում, հետո որտեղ էլ որ սովորել եմ դրանից հետո, միայն անաստվածություն է, ատեիստական ուսմունք է քարոզվել: Եվ աշխատանքի վայրում թեկուզ... չէի լսել: Բայց այդ առիթը որ եղավ, որ հանդիպեցինք արդեն ու առաջին հարցը դա եղավ՝ «Հավատո՞ւմ եր», ես ասեցի՝ ոչ, չեմ հավատում: Որովհետև... ու բացատրեցի: Այ այս որ ձեզ ասում եմ, այդպես ասեցի, որովհետև ես դա եմ լսել: Բայց ի՞նչ ասեց. մի քանի հարցումից հետո ասեց. «Բայց դու կուզե՞ս լսել Աստծո խոսքը: Կուզե՞ս դրա մասին լսել, այդ Աստծո մասին»: Որ հիմա ինքը ասեց, ասեց՝ Աստված կենդանի է, Աստված կա, իմանալուց հետո, որ ասի չէ... երկինք, երկիր Ստեղծող, Արարիչ Աստվածը Ինքն է ստեղծել այս երկինքը, մարդկանց... մի խոսքով, որոշ բաներ խոսելուց հետո ասեց. «Ուզո՞ւմ ես լսել դրա մասին»: Ես կարող էի ասել՝ ոչ, չեմ ուզում լսել, բայց ասեցի՝ այո, ուզում եմ լսել: Սիրելի Աստծո ժողովուրդ, ինչքան կարևոր է սկզբնական վիճակը, որ լսելը, Աստծո սիրելի ժողովուրդ:
Արդեն որ լսեցի, լսելուց հետո ահագին խոսեց արդեն Աստծո խոսքը, Աստված սկսեց իմ հետ գործ տեսնել: Իմ մոտ սկսեց փոփոխություն: Արդեն ինքնստինքյան ոնց որ այդ բաները լցվեցին իմ սրտի մեջ: Ու այդպես, Աստծո սիրելի ժողովուրդ, այդ խոսքը գործի անցավ, որովհետև հետագայում, որ ես ասեցի՝ եթե Աստված կա, ինձ այս բաներից ազատի (այնպիսի բաներ, որ կոնկրետ չէի կարողանում ազատվել), Աստված ինձ ազատեց հենց հաջորդ օրը, միանգամից: Խոսքը գործի փոխվեց, սիրելի Աստծո ժողովուրդ: Ոչ թե մենակ դա խոսքով եղավ, այլ Աստված ինչ որ ասել էր ու նաև ասեցի՝ խնդրենք, որ Աստված ազատի, Տեր Հիսուսը ազատեց ինձ, քույր-եղբայրներս: Դա երկար պատմություն է, չեմ ուզում պատմել: Ի՞նչ եմ ուզում ասել. շատ կարևոր է այսօր լսելը, որ լսես, նաև Աստված գործի է դնում այդ լսածդ, այնպես է անում, որ դու տեսնես իրականից քո աչքով, հավատաս, ինչպես մեր առաքյալ Հովհաննեսն ասում է՝ լսեցինք, տեսանք, գործեցինք Իր հետ ու արդեն շարունակում է:
Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
Այսօր դրա համար շատ կարևոր է, սիրելիներ, լսել ճշմարտության խոսքը: Իմ միակ բանը եղել է, որովհետև ես կուսակցական էլ էի, իմ վարդապետությունը, այդ բանը միայն այդ ուղղությամբ էր՝ պարտիայի ուղղությամբ: Բայց գիտեի՝ դա է ճշմարտությունը, դա ամենաբարձր բանն է երկրի վրա: Բայց Աստված փոխեց դա, սիրելի Աստծո ժողովուրդ: Աստված ինձ հասկացրեց, որ դա չի ճշմարտությունը: Դրա համար Հովհաննես 14:6-ում որ գրված է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը»: Ինքն է, սիրելի Աստծո ժողովուրդ, Իրանից դուրս կյանք, ճշմարտություն չկա, սիրելի Աստծո ժողովուրդ: Դրա համար Տերը թող օրհնի ձեզ, Տերը զորացնի, պահի Հավատարիմ Իր տան մեջ, Իրան պաշտենք ու փառավորենք, որովհետև գրված է Տիմոթեոսի առաջին (Տիմոթեոս երկրորդ գլուխ, երրորդ խոսքից). «Որովհետև սա բարի և ընդունելի է մեր Փրկիչ Աստծո առաջին, որ կամենում է ամեն մարդիկ փրկվեն...»: Աստված ուզում է, դրա համար սա է կարևոր. կամենում է, որ ամեն մարդիկ փրկվեն, որ մեկը դուրս չմնա, «և ճշմարտության գիտությանը գան»: Շատ կարևոր է դա՝ փրկվեն ու ճշմարտության գիտությանը գան: «Որովհետև մեկ Աստված կա և մեկ միջնորդ Աստծո և մարդկանց մեջ՝ Հիսուս Քրիստոս մարդը, որ Իր անձը ամենքի համար փրկանք տվեց, որ վկայություն լինի Իր ժամանակումը»: Փառք Հիսուսին: Այո, որ Իր անձը ամենքի համար տվեց վկայություն լինելու համար: Եվ Իր առաքյալները վկայեցին Իր մասին, թե ով է Ինքը, և շատ վկայություններ կան Իր մասին: Նույնիսկ Հին Ուխտում վկայություններ կան Իր մասին, որ Փրկիչ է լինելու, մի խոսքով, դա շատ դուք կարդացել եք, ինձանից լավ գիտեք, Աստծո սիրելի ժողովուրդ:
Մեկտեղ հավաքվելը չթողնենք
Եվ ամենակարևորը՝ ի՞նչն է մեր այս վարդապետության մեջ կարևոր. որ միմյանց հետ հավաքվենք: Միմյանց հետ հավաքվելը շատ կարևոր է: Եվ Եբրայեցիս 10:25-ում գրված է. «Մեկտեղ հավաքվելը չթողնեք»: Մեկտեղ հավաքվելը չթողնեք, որովհետև դա շատ կարևոր է: Այսօր որ մենք մեկտեղ ենք հավաքվում, ում անունո՞վ ենք հավաքվել այստեղ: Հիսուսի անունով ենք հավաքվել այստեղ: «Որտեղ երկու-երեք հոգի Իմ անունով հավաքված են, Ես ներկա եմ նրանց մեջ»: Ինքը ներկա է մեր մեջ, սիրելի Աստծո ժողովուրդ: Ինքը լսում է մեր յուրաքանչյուր խոսակցությունը, մեր աղոթքները, մեր տկարությունները, մեր հիվանդությունները, որ մենք ասում ենք, բերում ենք Իր առաջ: Լսո՞ւմ է Ինքը, թե՞ չի լսում: Ինքը լսում է, սիրելի Աստծո ժողովուրդ: Եվ մենք պետք է ուրախանանք ու փառք տանք: Եվ մենք զորանում ենք, որ գալիս ենք այստեղ, որովհետև լսում ենք Աստծո խոսքը, որովհետև Աստծո խոսքը, այո, ճշմարտությունն է, այն խոսքն է, որ այսօր ապրեցնում է մեզ, սիրելի Աստծո ժողովուրդ: Այն խոսքն է, որ կյանք է տալիս մեզ: Այն խոսքն է, որ մուրճ է, այո, ինչպես եղբայրս ասեց, և կրակ ու ամեն ինչ է: Դրա համար թող Աստված օգնի մեզ, սիրելիներս:
«Խաղաղություն ձեզ»
Եվ դրա համար ամեն անգամ, որ գալիս ենք, Հիսուսը գիտե՞ս ինչ է ասում. ասում է՝ «Խաղաղություն ձեզ»: Ինչքան... ինչ հիանալի բան է՝ «Խաղաղություն ձեզ»: Քույր-եղբայրներս, էլի մեկտեղ հավաքված էին աշակերտները ու սգում էին, գիտեին Հիսուսը արդեն... չգիտեմ ինչ է եղել, բայց Հիսուսը, մեկ էլ փակ դռների հետևից (այդպես գրված է) եկավ, ասեց՝ «Խաղաղություն ձեզ»: Եվ ասում է՝ աշակերտները (20:20 Մատթեոս... է, Հովհաննես 20:20) ասում է՝ տեսան և ուրախացան: Դրա համար, որ գալիս ենք այստեղ, Հիսուսը ասում է՝ «Խաղաղություն ձեզ», որ մենք տեսնենք ու ուրախանանք, ամեն անգամ տեսնենք, ուրախանանք, որ Հիսուսը այստեղ ներկա է մեր մեջ, Աստծո սիրելի ժողովուրդ: Բա չուրախանա՞նք մեր Հիսուսով: Բա չգա՞նք, ասենք, գնանք Հիսուսին մասնակից լինենք, տեսնենք, խոսենք, մեր մեղքերը, մեր սխալները Իրան ասենք, գանք բժշկվենք, հիվանդ ենք՝ գանք բժշկություն գտնենք: Դա չի՞ ուզում մեր Տերը: Մեր Տերը դա է ուզում, սիրելի Աստծո ժողովուրդ: Ինքը սիրում է մեզ, Ինքը մեր համար Իր կյանքն է դրել խաչի վրա, Իր կյանքը մեզ համար դրել է, սիրելի Աստծո ժողովուրդ: Այդ անարգ մահը, որ դա անարգություն էր, Ինքը համաձայնվեց մեզ համար խաչի վրա բարձրանալ, մեռնել, որ մենք չմեռնենք, թե չէ մենք էինք մեռնելու, մենք կյանք չէինք ունենալու: Եվ Ինքը հարություն դրվեց գերեզմանում ու հարություն առավ, որ մենք էլ հարություն առնենք: Փառք Ամենակարող Տիրոջը: Եվ այն Աստվածը, որ Հիսուս Քրիստոսին հարություն առնել տվեց, ձեր մահկանացու մարմիններն էլ վերջին օրը պետք է հարություն առնել տա: Փառք Իրան: Ասենք՝ փառք Քեզ, Տեր Աստված, ինչ Աստված ունենք մենք, ինչ սիրո Աստված է, սիրելի Աստծո ժողովուրդ:
Թովմասը և հավատքը
Մենք պետք է տեսնենք, ուրախանանք: Այո, առաջին անգամ Թովմասը (ներողություն) իրենց հետ չէր: Շատ բան կորցրեց ինքը: Ի՞նչ կորցրեց. Հիսուսի բերած խաղաղությունից զրկվեց, հետո Հիսուսի հետ այդ ուրախությունը, որ աշակերտները ունեցան, դրանից զրկվեց, թե՞ չզրկվեց... Հետո բաժնեկից չեղավ իր աշակերտների հետ, հետո մեկ շաբաթից ավելի (որովհետև ութ օր հետո է գրված այնտեղ, ութ օր հետո երկրորդ անգամ է գալիս), մեկ շաբաթից ավելի սուգի մեջ ապրեց, որ աշակերտները արդեն գիտեին Հիսուսի հարության մասին, բայց ինքը սուգ էր անում: Ու հետո նոր, ութերորդ օրը Թովմասը եկավ աշակերտների հետ, մեջտեղը կանգնեցավ և ասեց՝ «Խաղաղություն ձեզ»: Փառք Հիսուսին: Եվ ասեց, ձեռքերը ցույց տվեց, ասեց. «Արի, Թովմաս, քո ձեռքը... նայի իմ ձեռքերը և մատդ էլ մտցրու իմ խոցված կողը»: Ի՞նչ էր մնում Թովմասին անել. «Աստվա՛ծ իմ, Տե՛ր իմ»: Նոր հասկացավ, թե ում... ինչ է կորցրել, սիրելի Աստծո ժողովուրդ:
Թող Տերը օգնի: Նաև որ կիսահավատ եղավ... «Մի եղիր անհավատ (այսինքն՝ անհավատ, ոչ թե կիսահավատ, ինչ խոսքը ասեց, չէ՞), մի եղիր անհավատ, այլ հավատացյալ: Երանի նրան, որ դու տեսար, հավատացիր» (այդպես չէ՞ ասեց): Բայց երանի նրան, ով որ չի տեսել, բայց կհավատա: Մենք տեսե՞լ ենք: Մենք չենք տեսել, բայց հավատում ենք խոսքին, լսել ենք այդ խոսքը, այսօր հավատում ենք այդ խոսքին: Եվ Տերը մեր մեջ է, փառք Իր սուրբ անվանը: Հավիտյանս թող Ինքը փառավորվի: Հիսուսը Իր զավակներին շատ է սիրում ու չի ուզում, որ որևէ մեկը (ոնց որ կարդացինք) որ կորչի:
Տերը թող օգնի, սիրելի Աստծո ժողովուրդ: Իր ժողովուրդը... մենք Իր կարիքը շատ ունենք:
Հավատքը՝ չերևացած բաների ապացույցը
Ի՞նչ է հավատքը, նշանակությունը նաև: Աստծո խոսքը դրան պատասխանը տալիս է: Եբրայեցիս 11:1-ում. «Հուսացած բաների հաստատությունը և չերևացած բաների ապացույցն է»: Դա հավատքն է: Շատ բաներ կան աշխարհքի մեջ, որ չենք տեսնում, բայց հավատում ենք, որ կա: Լսելով-լսելով ասում ենք... Դե ասում են, չէ՞, «այսինչ տեղը այսպիսի բան եղավ», հավատում ենք, չէ՞, լուրերով, բանով... «այսինչ տեղը երկրաշարժ եղավ», հավատում ենք, չէ՞: Այդ մարդկային, հասարակ բաներին հավատում ենք: Բա ինչքան երբ նյութական բաներին հավատում ենք, բա ինչքա՞ն պետք է հավատանք մեր այն Ստեղծիչին, որ ստեղծել է այս երկինքը, երկիրը, աշխարհը, և Ինքն ասում է, որ սկզբից Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց և մնացած բաները: Այդ ո՞նց է, այդ մանր բաներին, նյութական... բայց այդ կարևոր բանը, որ Աստծո խոսքն է ասում, չենք հավատում: Դրա համար պետք է հավատանք, ամենակարևոր ճշմարտությունը Աստծո խոսքի մեջ է, Աստծո լույսն է սա, սիրելի Աստծո ժողովուրդ:
Թող Տերը օգնի, ողորմություն անի մեզ, որովհետև մենք Տիրոջ սիրո կարիքն ունենք, Իր ներկայության կարիքն ունենք, և Ինքը ուզում է, որ Իր ժողովուրդը ուրախանա Իրանով, խաղաղություն ունենա Իրանով ու Իրանով նաև բժշկություն ունենա Իրանով, որովհետև Ինքը նաև մեր Բժիշկն ու Թագավորն է, սիրելի Աստծո ժողովուրդ:
Աստծո գործը՝ հավատալ Նրան, Ում Նա ուղարկեց
Դրա համար Հովհաննես 6-րդ գլխի մեջ շատ հետաքրքիր խոսքեր էր ասում, 26 խոսքից.
«Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, դուք Ինձ որոնում եք ոչ թե նրա համար, որ նշաններ տեսաք, այլ որ հացից կերաք ու կշտացաք: Գնացեք գործեք ոչ թե կորչելու կերակուրի համար, այլ այն կերակուրի, որ մնացող է հավիտենական կյանքի մեջ, որ Մարդո Որդին կտա ձեզ: Որովհետև Աստված՝ Հայրը, կնքեց Նրան»: Արդ, նրան ասացին. «Ի՞նչ անենք, որ Աստծո գործերը գործենք»: Հիսուսն էլ պատասխանեց և նրանց ասաց. «Սա՛ է Աստծո գործը, որ հավատաք Նրան, Ում Նա ուղարկեց»: Հավատաք Հիսուսին, սա՛ է Աստծո գործը, սիրելի Աստծո ժողովուրդ: Սա չի՞ ամենամեծ գործը, որ հավատաք Իր ուղարկածին, որովհետև Ինքը ուղարկեց աշխարհի Փրկիչ լինելու, որ փրկի բոլորին, բոլոր աշխարհի ժողովրդին: Փառք Իր սուրբ անվանը, սիրելի Աստծո ժողովուրդ:
Լսել, զորանալ և խաղաղություն ունենալ
Ես մի հատ օրինակ էլ եմ ուզում կարդալ, էլ շատ չեմ ուզում երկարացնել: Տերը թող օրհնի, Տերը զորացնի, Տերը մեր ականջները բացի դրա համար, որ գալիս ենք այստեղ, մեր ականջները բացենք լսելու: Սա շատ կարևոր է, սա այն խոսքն է, որ մտնելով մեզ կյանք է պարգևում, որ այսօր մենք Իրանով փրկություն ունենք և ունենք, սիրելի Աստծո ժողովուրդ: Եվ ամեն անգամ լսելով այս խոսքը՝ ավելի ենք զորանում, սիրելիներս, ոչ թե թուլանում ենք, ընկնում ենք տունը, նստում, չենք գալիս, ասում ենք՝ «հիվանդ եմ», «այսօր հավես չունեմ», «այսօր խանութ գնամ մի հատ էս ի առնեմ»... Տո ի՞նչ խանութ, ի՞նչ բան, գնա՛ եկեղեցի, գնա՛ մի հատ քո Տիրոջ հետ քո հարցերը լուծի, ամեն հարցերը մի հատ ուրախացան խաղաղության մեջ, թող սիրտդ բժշկվի, թող սիրտդ խաղաղվի, ուրախություն, խաղաղություն ունենաս, որ գաս քո տան մեջ էլ դա ունենաս, հետո ասես՝ «Փառք Քեզ, Տեր Աստված», ու փառավորես այդ Աստծուն: Այ դա է տալու: Գնաս խանութ՝ «Վա՜յ, մարդ, այս ինչ թանկ է, այս ինչ... արա, այս առնելու բա՞ն է, այս մարդիկ այս ինչ են անում, այս ինչ գներ են դրել»: Հազար տեսակ բաներ, ու համ մարդկանց ենք դատում այդ ընթացքում, համ մեզ ենք դատում, էլ ինչ ասես չենք անում: Բայց Աստծո խոսքը գալիս է ասելու՝ «Խաղաղություն ձեզ»: Ուզում է, որ մենք խաղաղություն և ուրախություն ունենանք միմյանց հետ:
Սուրբ Օգոստինոսի օրինակը
Եվ ուրեմն, Սուրբ Օգոստինոսը մի օր... Կայսրը Օգոստինոսն էլ կա, չէ՞, հա... ինքը ապաշխարեց: Սուրբ Օգոստինոսը մի օր ծովեզերքում կքայլեր և կտեսնե մի պստիկ տղա, որ ծովը կվազեր ափին մոտ, ջրով կլցներ բուռը ու կբերեր ավազի մեջ իր շինած փոսի մեջ դատարկում էր այդ ջուրը: Երբ Սուրբ Օգոստինոսը հարցնում է այդ տղային, թե «Ի՞նչ կնես», տղան պատասխանեց. «Ծովը կդատարկեմ»: Ծո՞վն է դատարկում: :-) Սուրբ Օգոստինոսը ասում է, թե այնտեղ հասկացա, թե ինչպես պստիկ տղան չէր կարող իր մտքի մեջ տրամաբանել, թե ծովը կարելի չի դատարկել այդ պստիկ փոսի մեջ, ինչքան էլ ուզում ես լցրու, ծովը չի դատարկվի... Նույնպես կարելի չէ տիեզերքի Ստեղծիչին հասկանալ և բացատրել, ջանալ մարդկությանը պստիկ ուղեղով հասկացնել... Էնքան խորն է Աստծո գիտությունը, որ ամեն բան չես կարող լցնել, սիրելիներս: Այդ քո պստիկ բուռով, այս մեր մարդկային փոքր ուղեղով մենք չենք կարող Աստծո այդ մեծ-մեծ գործերը... Բայց Աստված հնարավորություն է տվել մեր չափով, ինչքան որ մենք հնարավորություն ունենք, Աստծուն պաշտենք, փառավորենք, ինչքան որ հասկացողություն է տվել, մտածողություն, Իրան պաշտենք ու փառավորենք, Իր կամքը կատարենք: Ամեն: Փառք Իր սուրբ անվանը, սիրելի Աստծո ժողովուրդ:
«Տեր, մեր հավատքը ավելացրու»
Ուստի ուզում եմ, որ այս աղոթքով, հիմա որ պետք է աղոթք անենք, ոտքի կանգնենք, խնդրենք, թող Տերը մեր հավատքը ավելացնի: Թող մեր հավատքը ինչքան ունենք... դա քիչ է, թող ավելացնի: Իր աշակերտները խնդրեցին. «Տեր, մեր հավատքը ավելացրու»: Թող ավելացնի մեր հավատքը: Դրա համար էլ հենց խնդրենք:
Աղոթք
Օրհնյալ հավիտենական Թագավոր Աստված, Դու ես մեր Թագավոր Տերը: Շնորհակալ ենք, գոհանում ենք, փառավորում ենք Քո սուրբ անունը: Հավիտյանս Դու մեր Թագավոր Աստվածն ես: Տեր Հիսուս Քրիստոս, Տեր, Դու գիտես, Տեր, հավատում ենք, Տեր, ամեն մեկս էլ, Տեր, ինչ չափով է, Դու Ինքդ գիտես, բայց մենք խնդրում ենք, որ մեր հավատքը ավելացնես, լիացնես, Օրհնյալ Թագավոր Տերս: Փառք Քեզ, որ մենք 100 տոկոսանոց հավատք ունենանք Քո նկատմամբ, Աստծո ստեղծագործության նկատմամբ, ամեն ինչի նկատմամբ, Տեր: Քեզ փառավորենք, Քեզանով ուրախանանք, Քո կամքը կատարենք: Փառք, պատիվ, շնորհակալություն, գոհություն թող այս ամենի համար փառավորվի՝ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին: Ալելուիա: Ամեն: