Ամենօրյա հաց

Aug. 4, 2026

Դիտել YouTube-ով

Բացման խոսք

Փառք Տիրոջը: Շնորհակալ ենք Աստծուց, որ այսօր էլ կյանք տվեց, որ իր առջև ենք:

Թող Տերը փառավորվի, սիրելի քույրեր, եղբայրներ: Թող Տերը օգնի ամեն մեկիս, զորացնի, ուժ տա, կարողություն տա: Այն խոսքերը, որ լսում ենք նաև կատարենք մեր կյանքի մեջ, մեր ընտանիքների մեջ, ամեն տեղ, որտեղ որ ենք, հիշենք և Աստծո զորությամբ, իր Սուրբ Հոգու ներգործությամբ կատարողներ լինենք այն լսածը:

Թող Տերը փառավորվի, սիրելի քույր, եղբայրներ:

Աստծո օգնությամբ այսօր կուզեմ խոսել այդ ամենօրյա հացի մասին, այսօր... բայց երկրորդ գաղափարը. Անցած անգամ հիմնականը խոսեցինք էդ իրական ամենօրյա հացը տուր մեզ այսօր, որպես այն հացը, այն աշխատանքը, այն ընթացքը: Բայց այդ երկրորդական է, որ պիտի խնդրենք այն հացը, որ Աստված է տալիս, այն կենդանի հացը: Եվ այսօր կուզեմ խոսել այդ ամենօրյա կենդանի հացի մասին, սիրելի քույր, եղբայրներ:

Բայց դրա մասին խոսելով... դրա մասին վերջում կխոսանք: Կուզեմ սկզբից, ոնց որ, հասնենք դրան: Կսկսենք Ծննդոցից: Ծննդոց 1-ին գլուխ, 26 խոսքից:

Ստեղծագործությունը և Եդեմի պարտեզը

Աստված ստեղծում է 6-րդ օրը մարդը: Եվ գրված է.

«Եվ Աստված ասեց. 'Մեր պատկերովը և մեր նմանության պես մարդ շինենք, որ իշխեն ծովի ձկների և երկնքի թռչունների, և անասունների, և բոլոր երկրի վրա, և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա:'»

Եվ Աստված ստեղծեց մարդը իր պատկերովը: Աստծո պատկերովը ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց: Եվ Աստված օրհնեց նրանց, և Աստված ասաց նրանց.

«Աճեցեք և շատացեք, և լցրեք երկիրը և տիրեցեք նրան, և իշխեցեք ծովի ձկների և երկնքի թռչունների վրա և երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա:»

Տեսնում ենք, որ Աստված ստեղծում է մարդը, արու և էգ, և մեծ հանձնարարություն է տալիս, որ երկիրը մարդը իշխի:

2-րդ գլխի մեջ ավելի կենտրոնանում է, որովհետև հերթականությունով է Աստված ստեղծում: Այստեղ միանգամից ընդհանուրը ներկայացնում է, բայց այս մի տեղը հերթականություն է ցույց տալիս, որ Աստված առաջինը Ադամին ստեղծեց, և 7-րդ խոսքի մեջ 2-րդ գլուխ գրված է.

«Եվ Եհովա Աստվածը հողի փոշուցը շինեց մարդը և նրա ռնգացը մեջ կենդանության շունչ փչեց, և մարդը կենդանի հոգի եղավ: Եվ Եհովա Աստվածը արևելքի կողմը Եդեմի մեջ մի պարտեզ տնկեց և իր շինած մարդը դրավ այնտեղ: Եվ Եհովա Աստվածը բուսցրեց երկրիցը ամեն ծառերը՝ տեսնելու հաճելի և ուտելու քաղցր: Եվ պարտեզի մեջտեղը կենաց ծառը, և բարին և չարը գիտենալու ծառը:»

Աստված Ադամին ստեղծում է և Եդեմի պարտեզն է տնկում, ստեղծում: Ամեն տեսակի ծառեր տնկում է և գրված է, որ այս ծառերը տեսնելու հաճելի և ուտելու քաղցր էին: Բայց երկու ծառ էլ կային, գրված է՝ կյանքի ծառը և բարի և չարի գիտության ծառն էլ այնտեղ դրված էր:

15 խոսքից շարունակում ենք, գրված է.

«Եվ Եհովա Աստվածն առավ մարդը և դրավ Եդեմի պարտեզումը, որ նա նրան մշակե և պահե: Եվ Եհովա Աստվածը պատվիրեց մարդին ասելով. 'Պարտեզի ամեն ծառիցը համարձակ կեր, բայց բարի և չարի գիտության ծառիցը մի ուտիր, որովհետև նրանից կերած օրդ մահով պիտի մեռնիս:'»

Այստեղ Աստված պատվիրան է տալիս: Այս պատվիրանի մեջ համ դրական կողմը կա, համ բացասական կողմը: Առաջին մասը՝ օրհնություն, առատություն.

«Ամեն բան ստեղծել եմ, բոլոր ծառերից համարձակ կերեք:»

Այն ծառերը, որ տեսնելու հաճելի են և ուտելու քաղցր են, բոլորը համարձակ կերեք: Ասում է.

«Բայց մի ծառ կա, այդ ծառից չուտեք՝ բարի և չարի գիտության ծառիցը: Այն օրը որ ուտեք, կմեռնեք:»

Տեսնում ենք, որ Աստված սրանից հետո Ադամի միջոցով... Ադամը բոլոր կենդանիներին անուններ է դնում և նաև օգնական չի գտնվում Ադամի համար, և Աստված ստեղծում է Եվային Ադամի կողքից: Եվ գրված է, որ ոսկոր իմ ոսկորից, մարմին իմ մարմնից, իր անունը կին պետք է լինի, և այս երկուսը մեկ են դառնում:

Առատության աղավաղումը

Եվ տեսնում ենք 3-րդ գլխի 1-ին խոսքից մի նոր մեկն է հայտնվում այս պատմության մեջ: Կուզեմ 3-րդ գլուխ 1-ից 7 խոսքերը կարդանք.

«Եվ օձը ավելի խորամանկ էր քան թե դաշտի բոլոր գազանները, որ Եհովա Աստվածն ստեղծել էր: Եվ կնոջն ասեց. 'Իրա՞վ Աստված ասեց, որ պարտեզի ոչ մի ծառիցը չուտեք:' Եվ կինն ասեց օձին. 'Պարտեզի ծառերի պտղիցն ուտում ենք: Բայց այն ծառի պտղիցը, որ պարտեզի մեջտեղն է, Աստված ասեց՝ մի ուտեք նրանից և նրան մի դպչիք, որ չմեռնիք:' Եվ օձը կնոջն ասեց. 'Բնավ չեք մեռնիլ: Այլ Աստված գիտե թե այն օրը որ նրանից ուտեք, ձեր աչքերը կբացվին, և Աստծո պես կլինիք բարին և չարը գիտացող:' Եվ կինը տեսավ որ ծառը լավ էր ուտելու համար, և թե հաճելի էր աչքերին, և փափագելի է ծառը նայելու համար. առավ նրա պտղիցը և կերավ, և իր հետ իր մարդին էլ տվավ, և նա կերավ: Եվ նրանց երկուսի աչքերը բացվեցան, և գիտացին թե մերկ են. և թզենու տերևներ կարեցին, և իրանց համար ծածկոցներ շինեցին:»

Տեսնում ենք, որ այստեղ օձը գալիս է և Աստծո խոսքը կիսատ-պռատ է ներկայացնում: Առաջինը հարց է հարցնում: Տեսնում ենք, որ երբ որ Աստված պատվիրանը տվեց, առատության պատվիրան էր: Օրհնությամբ պատվիրան էր: Ոչ թե զրկանքի, ոչ թե կիսատ-պռատ էր, ոչ թե չէ մի քանի բան էր, այլ առատությամբ բոլոր ծառերից համարձակությամբ, և անգլերեն թարգմանության մեջ գրված է՝ ազատությամբ բոլոր ծառերից կերեք:

Այստեղ Սատանան, օձը գալիս է.

«Իրա՞վ Աստված ասեց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք:»

Այստեղ Եվայի ուշադրությունը վերցնում է այն առատությունից, որ առատությամբ տրվել է, որ առատությամբ և համարձակությամբ կարող են ուտել: Եվ իր ուշադրությունը այն առատ օրհնությունից հանում է և դնում է այն մեկ բանի վրա, որը արգելված է:

Եվ հետո Եվան պատասխանում է: Պատասխանում է, բայց Եվան ամբողջ պատվիրանքը չի ներկայացնում ինչպես որ Աստված Ադամին ասել է: Որովհետև արդեն այդ կասկածանքը դրել էր Եվայի մեջ: Այդ առատության պատվիրանը Եվայի համար դարձավ ուղղակի պատվիրան, որ

«Այո, ... պարտեզի ծառերի պտղիցը ուտում ենք...»:

Ոչ թե

«բոլոր պարտեզի ծառերիցը համարձակությամբ ազատությամբ ուտում ենք»,

այլ երկու կարևոր բառ՝

«բոլոր»

և

«համարձակությամբ»:

Առատության պատվիրանը դառնում է քչության, պակասության, ստրկության պատվիրան: Թողնում է էլի Աստված... ոնց որ ասաց յոլա են գնում: Այդ առատության պատվիրանը չկա:

«Բայց այն ծառի պտղիցը, որ պարտեզի մեջտեղն է, Աստված ասեց. 'Մի ուտեք նրանից և նրան մի դպչիք, որ չմեռնիք:'»

Տեսնում ենք որ էլի պատվիրանը ներկայացնում է, բայց երկու բառ... հլը երկու բառից ավել, բայց երկու կարևոր բառ դուրս է հանում: Այդ առատությունը դարձնում է մի ուրիշ բան:

Եվ օձը կնոջն ասեց.

«Բնավ չեք մեռնիլ:»

Արդեն բացահայտ ստում է:

«Այլ Աստված գիտե թե այն օրը որ նրանից ուտեք, ձեր աչքերը կբացվին, և Աստծո պես կլինիք բարին և չարը գիտացող:»

Մարդու մեջ կասկածանք է դնում: Եվ մարդու մեջ կասկածանք է առաջանում: Աստված ինձանից մի բան պահում է: Մի բան կա, որ թաքցրած է ինձանից և Աստված ինձ չի տալիս: Եվ չի ուզում ունենամ, որովհետև չի ուզում իրեն նման լինեմ: Բայց Աստված արդեն Ադամին և Եվային պատվիրանը տվել էր: Եվ արդեն Աստված իր նմանությամբ և պատկերով ստեղծել էր: Եվ Աստված արդեն ամեն բանի վրա իշխան էր դրել: Առատություն իրենք ունեին: Բայց խավարը եկավ, և այդ առատությունը Եվայի մտքի մեջ դարձրեց քչություն, չորություն, կարծես թե մի անապատի մեջ էին ապրում: Եվ ոչ թե այն լիքը ջրերով պարտեզ, որ տարբեր տեղերից ջրերը բխում էր: Բխում էր ջուրը: Առատություն կար:

Բայց խավարը կարող էր մարդու միտքը փոխել: Եվ գրված է.

«Եվ կինը տեսավ որ ծառը լավ էր ուտելու համար, և թե հաճելի էր աչքերին, և փափագելի է ծառը նայելու համար. առավ նրա պտղիցը և կերավ, և իր հետ իր մարդին էլ տվավ, և նա կերավ:»

Տեսնում ենք, որ այս առաջին երկու բանը մեղք չէր: Որովհետև Աստված ստեղծել էր այն ծառերը և գրված ա՝ այդ բոլոր ծառերը տեսնելու հաճելի և ուտելու քաղցր էին: Այդ բանը Աստված մարդուն պարգևել էր: Այսինքն այն գեղեցիկ ծառերը որ համ աչքերին հաճելի էին, համ էլ քաղցր էին, համով էին: Էդի մեղք չէր: Աստված տվել էր մարդուն, որ վայելեր մարդը: Բայց մարդը դրանով չբավարարվեց: Մի ուրիշ բան էր ուզում, որ դեռ Աստված նրանց չէր տվել: Բայց հեսա կտեսնենք, որ Աստված նպատակ ուներ որ մարդուն հասցներ դրան: Բայց մարդը առանց Աստծու փորձեց նմանվել Աստծուն, հավասարվել Աստծուն: Ինչպես գիտենք Արուսյակը իր աթոռը բարձրացրեց, գրած ա՝

«մնացած աստղերից բարձրացրեց և իր աթոռը դրեց Աստծուն հավասար լինելու համար»:

Իր գեղեցկության պատճառով իր իմաստությունը փչացրեց Արուսյակը:

Իմաստության ճանապարհը

Եվ տեսնում ենք, որ Արուսյակին դա տրված չէր: Եվ հրեշտակներին կա բաներ, որ դեռ տրված չի: Բայց նույնիսկ մարդուն տրված էր, որ Աստծո պատկերը և նմանությունը ունենար: Բայց խավարը ասեց.

«Աստված չի ուզում, որ դու նրան նմանվես:»

Եվ մարդը ինքը իր ձեռով փորձեց այդ հարցերը լուծել:

Տեսնում ենք, որ այս մեղքից հետո իրականում իրենց աչքերը բացվում են: Իրականում չարն ու բարի գիտությունը ունենում են: Բայց որովհետև այդ մեծ բանը առանց Աստծով փնտրեցին, այդ գիտությունը, այդ նոր տեսողությունը իրենց համար ամոթ եղավ: Խայտառակություն եղավ: Նույնիսկ իրանք մեկը մյուսից արդեն ամաչեցին: Եվ ծածկվեցին: Եվ ոչ թե մեկը մյուսից ծածկվեցին, այլ Աստվածանից էլ ծածկվեցին: Աստվածանից հեռացան:

Եվ գրված է, որ 20-րդ խոսքին.

«Եվ Ադամը իր կնոջ անունը Եվա կոչեց, որովհետև նա եղավ բոլոր կենդանյաց մայրը: Եվ Եհովա Աստվածն Ադամի և նրա կնոջ համար կաշուց հանդերձներ շինեց, և հագցրեց նրանց: Եվ Եհովա Աստվածն ասեց. 'Ահա Ադամն եղավ իբրև մեզանից մեկը, որ բարին և չարը գիտենա. և հիմա միգուցե իր ձեռքը մեկնե և կենաց ծառիցն էլ առնե և ուտե և հավիտյան ապրի:' Ուստի Եհովա Աստվածը հանեց նրան Եդեմի պարտեզիցը, որ երկիրը գործե, որտեղից որ առնված էր: Եվ արտաքսեց Ադամին, և Եդեմի պարտեզի դիմացի կողմիցը դրավ քերովբեներին և ամեն կողմ դարձող բոցեղեն սուրը՝ կենաց ծառի ճանապարհը պահելու համար:»

Այստեղ երբ որ կարդում ենք, գրված ա որ Ադամը իրոք կերավ, և իրոք Աստծուն նմանվեցավ, և իրոք այդ գիտությունով իր ձեռքը կմեկներ և կենաց ծառիցը կուտեր և հավիտյան կապրեր: Հիմա հարց է առաջանում: Աստված չէ՞ր ուզում, որ մարդը իրեն նմանվեր: Գիտենք, որ ուզում էր, որովհետև արդեն իր պատկերով և նմանությունով ստեղծել էր: Աստված չէ՞ր ուզում որ մարդը իմաստություն ունենար: Մենք գիտենք, որ Աստված ուզում էր մարդուն իմաստություն ունենար: Աստծո խոսքի մեջ շատ տեղեր ա էդ իմաստության մասին գրված: Աստված չէ՞ր ուզում, որ մարդը հավիտյան ապրեր: Հենց դրա համար Հիսուս Քրիստոսը եկավ, որ հավիտենական կյանք ունենանք: Բայց տեսնում ենք, որ այստեղ Աստված փակեց այդ կյանքի ճանապարհը: Որ մարդը իր մեղքի մեջ ձեռքը չմեկնի և հավիտյան այդ խավարի մեջ ընկղմի և մնա:

Աստված Ադամին և Եվային դուրս հանելով, նրանց ողորմություն արեց, որ այդ մեղքի մեջ իրենք էլ ավելի խավարի մեջ չմտնեն: Եվ գիտենք, որ նույնիսկ ջրհեղեղը, Բաբելոնի աշտարակը, Աստծո բոլոր դատաստանները, Աստված դատաստաններ է անում, որ մարդը դառնա: Ջրհեղեղի միջոցով Նոյին փրկեց: Բաբելոնի աշտարակը ինքը դադարեցրեց, որ մարդը էլի ուզում էր Աստծուն նմանվեր, որ մարդը այդ խավարին չհասնի:

Աստված դատաստաններ է ուղարկում, ոչ թե որ մարդուն ոչնչացնի, բայց որ մարդուն հետ դարձնի: Ինչպես Իսրայել ժողովրդին ամեն օր ասում է.

«Մարգարեներ ուղարկեցի, և իմ դատաստաններս ուղարկեցի, որ դուք հետ դառնաք: Եվ ես ձեզ բժշկեմ, և ձեզ կընդունեմ, որովհետև ձեզ հավիտենական սիրով սիրեցի: Բայց որ այս ճանապարհով գնաք հավիտենական դատապարտության մեջ կընկնեք:»

Աստծո բոլոր գործերը ողորմություն են, բարություն են, սեր են: Բայց մարդը պետք է արթնանա, պետք է հասկանա:

Տեսնում ենք, որ կյանքի ծառից զրկեց Ադամին և Եվային: Բայց Եվայի անունը՝ բոլոր բաների մայրը, կենացը, կյանք տվողը... Եվայի միջով կյանքը պետք է գար: Մարդիկ պետք է կյանք ունենային: Այդ կյանքից զրկեց, բայց այդ կյանքի միջոցը փոխեց երկրի վրա: Որովհետև Եվայի միջոցով Հիսուս Քրիստոսը, Աստծո Որդին՝ կյանքի հեղինակը, կյանքը տվողը... հենց ինքը՝ հարությունը և կյանքը, Եվայի այդ միջոցով եղավ: Հետո Մարիամ՝ Սուրբ Մարիամի միջոցով Քրիստոսը ծնվեց, սիրելի քույր, եղբայրներ:

Այստեղ Ադամի և Եվայի խնդիրը ո՞րն էր: Աստված ուզում է, որ մարդը իմաստություն ունենա, որ մարդը կյանք ունենա և ալ ավելի, որ Աստծուն նմանվի: Բայց ո՞րն է սխալը սիրելի քույր, եղբայրներ: Որ մարդը ինքը իրա միջոցներով փորձում է այդ բոլորը անել:

Տեսնում ենք, որ Առակաց գլուխը, ամբողջ Առակաց գիրքը, Հոբի գիրքը Աստծո իմաստության մասին է ներկայացնում: Եվ ներկայացնում է՝ մարդը ո՞նց կարող է իմաստություն ունենա, գիտություն ունենա: Այդ իմաստությունը որտե՞ղ է:

Հոբ 28-րդ գլխի մեջ տարբեր ձևերով ներկայացնում է, ասում է գնացի դժոխքը... ինքը իմաստության մասին չգիտեր, ամբողջ աշխարհի ստեղծագործության անկյունները փնտրեցի իմաստությունը, չգտա: Որտե՞ղ է գտնվում այդ իմաստությունը: Տիրոջ երկյուղի մեջ է այդ իմաստությունը գտնվում: Ահա Աստծո միջոցը, որ մարդը չարն ու բարի գիտությունը ունենա, այդ աստվածային իմաստությունը ունենա՝ Աստծո վախի միջոցով է:

Բայց մարդը չի ուզում համբերի: Ուզում է ամեն բան արագ լինի: Ուզում է ամեն բան իրեն հարմարեցնի: Ուզում է ամեն բան իրա համար հեշտ լինի: Ինչ հեշտ կլիներ մեր ձեռքերը մեկնեինք և այդ ծառի պտղից ուտեինք, և Աստծուն նմանվեինք, ու վերջ: Աստված ճանապարհ է ստեղծել, սիրելի քույր, եղբայրներ մեր համար: Եվ այդ իմաստության ճանապարհը՝ Տիրոջ երկյուղի ճանապարհը, որ Քրիստոսի մասին գրված է.

«Աստծո երկյուղի հոգին նրա վրա էր և իր ախորժակը նրա երկյուղն էր:»

Ճանապարհ կա, և Տիրոջ երկյուղն է այդ ճանապարհը, որ Աստված դրել է Աստծո ժողովրդի առաջ, որ այդ երկյուղով մենք առաջնորդվենք, սիրելի քույր, եղբայրներ: Բայց այդ երկյուղը հեշտ չի: Մեզի հարմար չի:

Ադամը և Եվան եթե Տիրոջ երկյուղով քայլեին, այդ Տիրոջ կյանքի մեջ քայլեին, Աստված իրենց համար այդ ճանապարհը կբացեր: Բայց տեսնում ենք՝ իրանք մեկնեցին հեշտը, հանգիստը, հարմարը, որ նեղություն, դժվարություն չկա, և դրա պատճառով մտան հենց այդ խավարի նեղության դժվարության մեջ:

Քրիստոսի խոնարհությունը և փորձությունը

Գրված է Քրիստոսի մասին Փիլիպեցիս 2-րդ գլուխ 5-ից 11 խոսքերի մեջ.

«Չնայած որ ինքը Աստծո պատկերով էր հափշտակություն չհամարեց Աստծո հետ հավասար լինելը»:

(Չնայած որ ինքը հավասար էր Աստծուն, Ինքը Ադամից և Եվայից շատ ավել... Ինքը Ադամին և Եվային ստեղծողն էր կարող ենք ասել... Աստծո խոսքը այդպես է ասում: Բայց նույնիսկ դա ունենալով Ինքը հափշտակություն չհամարեց, այնպիսի մի բան չհամարեց որ շահագործեր, որ չարաշահեր, որ օգտագործեր իր օգուտի համար: Այլ խոնարհվեց և ծառայի կերպարանք առավ: Եվ մինչև ի մահ հնազանդվեց, և այն էլ այն խայտառակ խաչի մահվանը համաձայնվեց: Եվ ի՞նչ է գրված.

«Եվ Աստված նրան բարձրացրեց և տվեց մի անուն, որ ամեն անունից բարձր է: Որ Հիսուսի անունովը ամեն ծունկ ծռվի, թե երկնքում, թե երկրի վրա, թե երկրի տակ: Եվ ամեն լեզու դավանի թե Հիսուս Քրիստոս Տեր է Հոր Աստծո փառքի համար:»)

Դա է ճանապարհը:

Սիրելի քույր, եղբայրներ: Եկեք միասին գնանք Մաթևոս 4-րդ գլուխ 1-ից 11 խոսքերը կարդանք: Այստեղ գրված է Քրիստոսի փորձությունների մասին: Գրված է.

«Այն ժամանակ Հիսուսը Հոգիիցն անապատը տարվեցավ որ փորձվի Սատանայիցը: Եվ քառասուն օր և քառասուն գիշեր ծոմ պահելուց հետո, սովեց: Եվ փորձիչը նրա մոտ գալով ասեց. 'Եթե Աստծո Որդի ես, ասիր որ այս քարերը հաց լինեն:' Նա էլ պատասխան տվավ և ասեց. 'Գրված է՝ ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանիցը:' Այն ժամանակ Սատանան նրան առավ տարավ սուրբ քաղաքը, և կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրա, և ասեց նրան. 'Եթե Աստծո Որդի ես, քեզ վայր գցիր, որովհետև գրված է, թե իր հրեշտակներին կհրամայե քեզ համար, և ձեռների վրա կբարձրացնեն քեզ, որ քո ոտքը քարի չդիպցնես երբեք:' Հիսուսը նրան ասեց. 'Դարձյալ գրված է, թե մի փորձիր Տիրոջը քո Աստծուն:' Դարձյալ առավ տարավ նրան Սատանան մի շատ բարձր սար, և ցույց տվավ նրան աշխարհքի բոլոր թագավորությունները և նրանց փառքը, և ասեց նրան. 'Սրանց ամենը քեզ կտամ եթե ընկած երկրպագես ինձ:' Այն ժամանակ ասեց նրան Հիսուսը. 'Դեն գնա, Սատանա, որովհետև գրված է թե Տիրոջը քո Աստծուն երկրպագիր, և միայն նրան պաշտիր:' Այն ժամանակ Սատանան թողեց նրան, և ահա հրեշտակներ մոտ եկան և ծառայում էին նրան:»

Այն Աստվածը, որ քարերից Աբրահամի որդիներ կարող է սարքել, չէ՞ր կարող քարից հաց սարքել: Իհարկե կարող էր: Սատանան Հիսուսին հեշտ ճանապարհը ցույց տվեց: Այս նեղությանդ մեջ, դու իշխանություն ունես, հեշտ ճանապարհը ընտրի: Այդ քարը հաց դարձրու և կեր: Եվ կուժեղանաս: Տաճարից քեզի իջացրու, գցի, հրեշտակները իրենք քեզի կբարձրացնեն: Տաճարի ժողովուրդները կտեսնեն, որ դու Աստծո խոսքի համեմատ այն մարգարեն ես, որ հրեշտակները բարձրացնում են: Չթողեցին, որ քեզի մի բան լինի:

Ամբողջ աշխարհի թագավորությունը, իշխանությունը քեզ կտամ. երկրպագիր ինձ: Միայն մի բան կա: Այդ բոլորը Քրիստոսինն էին: Բայց Քրիստոսը երբ որ մարդացավ, այդ բոլոր բաների իրավունքները ինքը մի կողմ դրեց: Վստահեց Իր Հորը և այն Սուրբ Հոգուն, որ իրա միջով գործում էր: Այդ բոլորը ինքը իրավունք ուներ որպես Աստծո Որդի: Այդ իրավունքները մի կողմ դրեց: Եվ ինքը Աստծուն վստահեց: Ադամը և Եվան էլ իրավունքներ ունեին, բայց իրենք իրենց իրավունքները մի կողմ չդրեցին, այլ ավելի ձգտեցին այն բանին, որ դեռ Աստված իրենց համար չէր առանձնացրել: Ժամանակ կար:

Գոհունակությունը և ամենօրյա հացը

10-րդ պատվիրանը ասում է.

«Մի՛ ցանկացիր...»:

Այսինչ, այսինչ բաները, այն բաները, որ քոնը չեն՝ մի՛ ցանկացիր:

Գիտեք, Աստված առատության պատվիրանն է մեզ տվել: Սիրիր քո Տեր Աստծուն, սիրիր քո ընկերոջը քո անձի պես: Առատություն է: Օրհնություն է: Հրաշք է:

Բայց դրա հետ միասին բաներ կան, ասում է՝

«մի ցանկացիր, դա քոնը չէ»:

Տեսնում ենք, Իսրայել ժողովուրդը անապատի մեջ ցանկացավ: Ցանկացավ, ցանկացավ, ցանկացավ, և Պողոս առաքյալը 1-ին Կորնթացիս 10-րդ գլխի մեջ գրում է.

«Այս բաները ձեզ գրում եմ, որ չար բաների չցանկանաք:»

Սիրելի եղբայրներս, քույրերս, մենք զգուշություն անենք: Աստծո երկյուղի մեջ քայլենք, որ չարը մերժենք: Որովհետև եթե Աստծո երկյուղով չքայլենք, չարը չենք մերժի, այլ չար բաները կցանկանանք: Եվ այդ ցանկանալով մենք էլ վատ վիճակի մեջ կընկնենք:

Հիմա մեկը կասի.

«Գիտե՞ս ինչ, ես անապատի մեջ եմ ապրում: Եթե իմանայիր իմ կյանքը ինչ վատ վիճակ էր: Այդ անապատ վիճակը ես ուրիշ ճար չունեմ: Աստծուն չեմ կարողանում պաշտել ինչպես որ վայել է: Անապատի մեջ եմ:»

Բայց Ադամը և Եվան անապատի մեջ չէին: Առատության մեջ էին, սիրելի քույր, եղբայրներ: Եվ թե մարդը առատության մեջ է, թե չքավորության մեջ է, իրա Աստվածապաշտությունը չպետք է դա խախտի: Եթե այսօր պակասություն ունեմ ֆինանսապես, այն եդեմական պարտեզը չի իմ կյանքը փոխաբերական իմաստով: Չեմ կարողանում վայելել այնպես ինչպես որ կուզեի: Եվ մտքիս մեջ ասում եմ՝ Տեր Աստված եթե այս ֆինանսների հարցը լուծեիր, ես քեզի ավելի լավ կպաշտեի: Եթե այս ընտանիքի հարցը լուծեիր, ես քեզ ավելի լավ կպաշտեի: Եթե ինձ մի հատ ուրիշ տուն տայիր, ավելի լավ կպաշտեի: Եթե մի ուրիշ գործ տաս, ավելի լավ կպաշտեմ: Սիրելի քույրս, եղբայրս: Ադամը և Եվան առատության մեջ դեռ ցանկացան: Մեղք գործեցին:

Թե առատություն ունենանք, թե ոչինչ չունենանք, Պողոս առաքյալը ասում է՝

«ամեն բանի մեջ ես սովորեցի, որ բավարարվեմ:»

Առատություն է ամեն վիճակի մեջ աստվածպաշտությունով: Դա է ճշմարիտ, իրական կյանքը: Տեսնում ենք՝ թե Եդեմական պարտեզ, թե այն չոր, անջուր անապատի մեջ, Աստծո ժողովուրդը մեղանչում է: Ի՞նչն է խնդիրը: Նշանակում է՝ մեր ունեցվածքը, մեր փողը, մեր շրջապատը հիմնականը դա չի խնդիրը: Մենք մեր մեջ Աստծո հոգիով, միջոցով պետք է որոշենք, խոնարհվենք Աստծո առջև: Տիրոջից վախենանք և չարից հեռանանք: Թե չէ ինչ էլ որ Աստված մեզի տա, ապերախտ կլինենք: Դեռ կցանկանանք: Եվ կասեմ՝ ապերախտները ամենաշատն են ցանկանում: Ամենաշատը: Որովհետև իրենք իրենց մարմնին վարժեցրել են, որ ունենան, ունենան, ուտեն ու խմեն ու երբեք իրենք չդադարվեն, այլ ուրիշներին դադարացնեն, չքավորացնեն, ցածրացնեն, նսեմացնեն, որ իրենք մեծանան:

Գիտեք, Հիսուսը մեզ աղոթք սովորեցրեց:

«Մեր ամենօրյա հացը այսօր մեզի տուր:»

Չսովորեցրեց.

«առատ հաց մեզ այսօր տուր»:

«Լեփ-լեցուն հաց տուր:»

«Շատ-շատ բաներ տուր:»

Մեր ամենօրյա հացը այսօր մեզի տուր:

Իսրայել ժողովուրդը անարգեց Աստծո ամենօրյա հացը: Ասեց.

«Դու բերիր մեզ այս անապատը և այս մանանան տվեցիր»:

Անարգեցին Աստծո այդ ողորմությունը: Այդ ամենօրվա հացը:

Գիտեք, սիրելի քույր, եղբայրներ, մենք չանարգենք Աստծո ամենօրյա հացին: Որովհետև եթե այդ ամենօրվա հացի մեջ Աստծուց չգոհանանք, այդ ամենօրվա հացի մեջ չբավարարվենք, այդ ամենօրվա հացի մեջ չառաջանանք հավատքի, կյանքի մեջ, Աստված ինչ էլ տա, չի բավարարի մեզի:

Այդ ամենօրյա հացը մենք պետք է խնդրենք: Մենք մի հատ երգ ունենք չէ՞, որ.

Քիչ մը արև թող ներս գա,

Հետո... մեկ-մեկ երգում ենք...

Առատ արև թող ներս գա:

Քիչ մը արև, առատ արև, քիչ մը արև:

Մեկը ասում ա չէ առատը թող գա: Մեկը ասում ա քիչ մը արև:

Հիմի թե առատ ա, թե քիչ ա, Աստված գիտի: Բայց այդ քիչ մը արևը շատ հետաքրքիր միտք կա: Որ այդ ամենօրվա այդ քիչ մը արևն էլ Աստծո կյանքն է ինձի, փրկությունն է, ողորմությունն է, բժշկությունն է, նորոգությունն է:

Այդ ամենօրվա հացը չանարգենք սիրելի քույր, եղբայրներ: Այն ամենօրյա կյանքը, որ Աստված մեզ պարգևում է, չասենք ձանձրալի կյանք է: Չասենք անհետաքրքիր կյանք է: Չասենք տխուր կյանք է: Գրված է.

«Այսօր է այն օրը, որ Տերը ստեղծեց, եկեք ուրախ լինենք և ցնծանք:»

Այդ ամենօրյա հացի մեջ բավարարվենք, ուրախ լինենք, Աստծուն փառք տանք, Աստծո հետ քայլենք: Սիրելի քույր, եղբայրներ: Եվ Աստված կտեսնենք մեզի կօրհնի, մեզի կողորմի: Եվ գիտեք այն Հաղորդության հացը, որ մենք ուտում ենք՝ այդ ամենօրյա հացն է: Աշխարհը երբ որ նայի, մենք ասենք՝ եկել ենք խնջույքի:

«Առատություն կա այս սեղանի վրա»:

Աշխարհը երբ որ այդ սեղանին նայի... կասի՝

«Մի հատ հաց կա, մի հատ էլ մի բաժակ էլ գինի: Էդ ինչ առատություն... էսքան ժողովուրդ կա, էդի առատությո՞ւն ա»:

«Էդի քչություն ա աշխարհի համար: Էդի փոքր մի բան է:»

Աշխարհի մարդը երբ որ գա այդ մեր խնջույքին, կասի

«դուք իմ սեղանը հլը չեք տեսել:»

Բայց այդ մարդը չի հասկանում որ այդ ամենօրյա հացի մեջ կյանք կա, օրհնություն կա, զորություն կա, ուժ կա, կարողություն կա:

Դրա համար, սիրելի քույր, եղբայրներ, աշխարհի հոսանքով չգնանք: Երկրի հոսանքով չգնանք, որ ամեն ժամանակ պիտի ունենանք, ունենանք, ունենանք... որ Աստծուն ճիշտ պաշտենք: Ունենանք, ունենանք, ունենանք որ Աստծուն ավելի նվիրվենք: Եթե այսօր ինչի մեջ Աստված քեզ կանչել ա, դրա մեջ չես կարողանում նվիրվես Աստծուն, երբեք չես նվիրվի Աստծուն: Թե հարստություն է տվել, թե նեղություն է տվել, թե աղքատություն, թե ինչ վիճակի մեջ այսօր գտնվում ես, Աստծուն դրա մեջ ճիշտ պաշտի: Անկեղծ եղի, մաքուր եղի: Եվ դրա մեջ օրհնություն կա:

Խաչի ճանապարհը

Խաչի ճանապարհը մի անարգի: Եվ ինչ ասեց Սատանային.

«Ետիս գնա, Սատանա»:

Եվ Պետրոսը երբ որ մտածում էր աշխարհի գաղափարով, մարդկային խորհուրդներով իր Վարդապետին, իր Տիրոջը բարություն էր անում, լավություն էր անում: Ասեց.

«Ետիս գնա, Սատանա: Դու Աստծո բաները չես ուզում, այլ մարդկային խորհուրդներ ես առաջացնում»:

Եվ հետո ի՞նչ է ասում.

«Եթե մեկը իր անձը չուրանա և իր խաչը չվերցնի և ինձ չհետևի, ինձ արժանի չի»:

Սիրելի քույր, եղբայրներ: Աշխարհը, գիշեր ցերեկ, ինչպես եղբայրը խոսեց աշխարհի մասին, այդ հարձակումը կա: Տարբեր ձևերով, տարբեր միջոցներով: Աշխարհը համոզում է, որ խաչի ճանապարհը չընտրենք: Գիշեր-ցերեկ դա է նրա համոզմունքը: Եվ գիշեր-ցերեկ մեր այս մարմինը մեզ համոզում է՝ խաչի ճանապարհը չընտրենք: Դրա համար Հիսուսը քնած աշակերտներին ասեց.

«Հոգին հոժար է, բայց մարմինը տկար:»

Եվ որի՞ն պետք է հնազանդվենք: Մեր մարմնի՞ն թե Հոգուն: Որ Հոգին զորացնի:

Եվ այդ խաչի ճանապարհը մենք ընտրենք: Եթե չընտրենք սիրելի քույր եղբայրներ, մեր համար վատ կլինի: Թող Աստված օգնի, թող Աստված զորացնի, որ մենք էլ, երբ որ աշխարհը խաչի ճանապարհից ուզում է համոզի և դուրս հանի, մենք ասենք՝

«Ետից գնա, Սատանա, ես Տիրոջ կամքի մեջ պետք է գնամ:»

Թող Աստված օգնի և այդպես էլ անի, իր ժողովրդին, իր եկեղեցուն, իր փառքի համար: Ամեն:

Աղոթք

Եկեք աղոթք անենք:

Փառավոր Աստված, Զորավոր Աստված, ամեն բանի համար, ամեն բանի մեջ փառք ենք տալիս Քեզի: Եվ գոհանում ենք, և շնորհակալ ենք, և փառավորում ենք Քեզի: Եվ այդ ամենօրյա հացի համար շնորհակալ ենք, օրհնյալ Աստված: Փառք ենք տալիս, գոհանում ենք Տեր Աստված, ամեն բանի համար փառք Քեզի, փառք Քեզի, փառք Քեզի: Եվ միայն աղոթք աղաչանք ենք անում, որ մեր հոգու աչքերը բաց անես: Որ մենք Քո մեջ տեսնենք առատության պատվիրանը: Տեսնենք որ դու առատ Աստված ես, օրհնյալ Աստված ես, բարի Աստված ես, որ Քո մեջ է կյանքը, և իմաստությունը, և հանճարը, և փառքը, և պատիվը, և օրհնությունը, և ամեն բարի բան որ կա, ամենը Քո մեջ է: Մեր հոգու աչքերը բաց արա Տեր Աստված, որ չնայենք Տեր Հիսուս Քրիստոս, այն բաներին, որ մեզ համար չի: Որ չար բաների չցանկանանք, օրհնյալ Աստված: Ինչպես մինչև այսօր ցանկացել ենք և դրա պատիժը կրում ենք: Ողորմյա մեզ, ների մեզ, մաքրի մեզ, սրբի մեզ, օգնի մեզ, ոտքի կանգնացրու, որ մենք, Տեր Հիսուս Քրիստոս, Քո խաչի ճանապարհը ընտրենք, Քո ճանապարհը ընտրենք: Օրհնյալ Աստված, փառավոր Աստված, թագավոր Աստված: Գոհանում ենք, շնորհակալ ենք այդ ամենօրյա հացի համար: Աղոթք աղաչանք ենք անում, որ մինչև մեր կյանքի օրերը, այդ նույն սիրտը մեր մեջ ստեղծես: Ուղիղ հոգի նորոգես մեր մեջ, որ այդ ամենօրվա հացը չանարգենք Տեր Աստված: Այլ գոհունակությամբ, ցնծությամբ, ուրախությամբ ուտենք և Քեզի փառաբանենք: Եվ Քո կյանքը ապրենք երկրի վրա, ինչպես որ կա երկնքում: Փառք ու պատիվ և գոհություն ու մեծություն Քեզի, շնորհակալ ենք և փառավորում ենք Քո մեծ ու պատվական անունը, թող այս ամեն բանի մեջ փառավորվի Հայրը, Որդին և Սուրբ Հոգին: Ալելույա: Ամեն:

← Վերադառնալ Բլոգին